Կարևոր է պետական մտածողության զարգացումը

Մարտի 19-ին «Այբ» դպրոցը հյուրընկալել էր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանին։

Պրն Հայրապետյանը զրույցը սկսեց պատմելով իր քաղաքացիական գործունեությունից, որը նա սկսել է 2008 թվականի ընտրությունների ժամանակ թռուցիկներ բաժանելով։

Երիտասարդ պատգամավորն ապագայում իրեն չի տեսնում ՀՀ վարչապետի պաշտոնում, և նրա նպատակը երկարաժամկետ հեռանկարում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար դառնալն է։ Ըստ պրն Հայրապետյանի՝ Հայաստանը չպետք է օգտագործի այլ երկրների զարգացման մոդելները, այլ ստեղծի սեփականը։ Այս համատեքստում պրն Հայրապետյանը կարևոր համարեց ՀՀ քաղաքացիների պետական մտածելակերպի զարգացումը։ Բացի վերոնշյալից՝ ԱԺ պատգամավորը խոսեց արցախյան հիմնախնդրի, կրթության զարգացման և նախկին իշխանության հետ համագործակցելու հնարավորության մասին։

Վահե Դաբաղյան

(11-րդ դասարան)

Tweets by AybSchool
>