Նախագծային ուսումնառություն

«Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի առարկայացանկի տարբերակիչներից է նախագծային ուսումնառությունը (project-based learning, ՆՈՒ), որը «Այբ» դպրոցում 2015 թ. ներդրված նորարարական կրթական մոդել է՝ հիմնված «սովորել անելով» սկզբունքի վրա։ Այն կառուցում է ուսումնառությունը նախագծերի շուրջ:

Այս ծրագրի շրջանակում աշակերտները կազմում են թիմեր (ՆՈՒ ակումբներ) և իրականացնում մեծածավալ, երկարաժամկետ նախագծեր, որոնք ուղղված են իրական համայնքային խնդիրների լուծմանը։ Նախագծերի իրականացման արդյունքում զարգանում են աշակերտների մի շարք կարևորագույն հմտություններ, ինչպիսիք են թիմային աշխատանքը, բիզնես մտածելակերպը, պատասխանատվությունը, աշխատանքի պլանավորումն ու բաշխումը, ժամանակի կառավարումը, առաջնահերթությունների կարգավորումը և այլն: Նախագծային ուսումնառության շնորհիվ աշակերտները, փորձելով սեփական ուժերը այս կամ այն ոլորտում, կողմնորոշվում են նաև ապագա մասնագիտության ընտրության հարցում:


«Այբ» դպրոցի ՆՈՒ ակումբների աշխատանքներն

ըստ ուսումնական տարիների


2017-2018 2018-2019
2019-2020 2020-2021
2021-2022 2022-2023
2023-2024

Tweets by AybSchool
>