Փաստեր և թվեր

2006
  • Նախաձեռնող խումբը հիմնում է «Այբ» կրթական հիմնադրամը և «Այբ» ակումբը:
  • «Այբ»-ը «իրագործելիության ուսումնասիրություն» (feasibility study) է անցկացնում Հայաստանի դպրոցներում` կրթական ոլորտում առկա իրավիճակը գնահատելու նպատակով:
  • «Այբ»-ում ձևավորվում են ֆիզիկայի, քիմիայի և անգլերենի առարկայական խմբեր` առարկայական խորացված դասընթացների դասավանդման մոտեցումների և մեթոդաբանության մշակման, առարկաների մասսայականացման նպատակով:
2007
  • Ճարտարապետ Արսեն Առուստամյանը մշակում է «Այբ կրթական հանգույցի» ճարտարապետական առաջին նախագիծը:
  • MIT-ում տեղի է ունենում աշխատանքային հանդիպում (Design Charrette) MIT-ի մասնագետների խմբի, Media Lab-ի ներկայացուցիչների ու «Այբ»-ի անդամների մասնակցությամբ: Քննարկումների ընթացքում արվում են հայեցակարգային մի շարք առաջարկներ «Այբ կրթական հանգույցի» ճարտարապետական լուծումների վերաբերյալ:
2008
  • Ձևավորվում է «Առարկայական խորացված դասընթացներ» ծրագրի երկրորդ` տասնմեկ աշակերտից բաղկացած խումբը: Նոր խմբի հետ կյանքի է կոչվում «Այբ»-ի հիմնարար գաղափարներից մեկը` սերունդների փոխօգնության սկզբունքը` նորեկների համար կանոնավոր խմբակների պարապմունքներում ներգրավելով ծրագրի շրջանավարտներին:
2009
  • «Այբ կրթական հանգույց» ծրագրի շրջանակում մեկնարկում է հասարակության յոթ տարբեր խմբերի հետ կլոր սեղանի շուրջ քննարկումների շարքը: Արդյունքում` հասարակության աջակցությունը «Այբ» դպրոցի ծրագրի իրականացմանը և անվերապահ վստահությունը «Այբ»-ի գործունեությանը:
2010
  • ՀՀ կառավարությունը տարվա իր առաջին նիստին որոշում է կայացնում «Այբ» կրթական հիմնադրամին հատկացնել Երևանում Թբիլիսյան խճուղուն հարող 6.5 հա հողատարածքը` «Այբ կրթական հանգույց» ծրագրի իրականացման համար:
  • 06/2010 «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատում է «Այբ» ավագ դպրոցի գործարար ծրագիրը, դրա իրագործման փուլերը և սկզբունքները, ծրագրային կառուցվածքը:
  • «Այբ կրթական հանգույց» ծրագիրը դառնում է Հարվարդի համալսարանի ճարտարապետական ֆակուլտետի պաշտոնական հետազոտական ծրագիր: Երկու տարի անց ծրագիրն ամփոփվում է «Արձագանքող կրթական միջավայրեր» (Responsive Learning Environments) թեմայով աշխատության հրապարակմամբ:
  • Մոսկվայում ազդարարվում է «Այբ» ավագ դպրոցի ֆոնդահայթայթման արտերկրյա միջոցառումների մեկնարկը: Կազմակերպվում է հատուկ ներկայացում-քննարկում տեղի գործարար աշխարհի 60-ից ավելի հայազգի ազդեցիկ ներկայացուցիչների մասնակցությամբ:
  • Թբիլիսյան խճուղուն հարող 6.5 հա հողատարածքում մեկնարկում են «Այբ» ավագ դպրոցի շինարարության լայնածավալ աշխատանքները:
2011
  • Մեկնարկում է «Այբ» ավագ դպրոցի առաջին աշակերտների ընդունելության գործընթացը:
  • Բացվում է «Այբ» ավագ դպրոցը։
2012
  • Հայտարարվում է «Այբ» կրթական ավանում կառուցվելիք Սրբոց Թարգմանչաց եկեղեցու ճարտարապետական հայեցակարգի բաց մրցույթը: Գործարկվում է մրցույթի կայքը՝ www.holytranslators.com: Մրցույթի արդյունքում ծնվում է եկեղեցու 50 հայեցակարգ: Հաղթողում է ճարտարապետ Էրիկ Օհանյանի նախագիծը։
2013
  • «Այբ» դպրոցի առաջին սերունդն ավարտում է դպրոցը։
  • «Այբ» դպրոցում անցկացվում են «Այբ» ամառային ծրագիրը և ամառային ճամբար սփյուռքահայ երեխաների համար:
  • Բացվում է «Այբ» տարրական դպրոցը:
  • ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ ստեղծվում է «Դիլիջանի կենտրոնական դպրոցը»։
  • Սրբոց Թարգմանչաց տոնին «Այբ»-ում տեղի է ունենում Սրբոց Թարգմանչաց եկեղեցու հիմնարկեքի արարողությունը։
2014
  • Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունենում «Այբ» երգչախմբի անդրանիկ մենահամերգը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի ծննդյան 145-ամյակին:
  • «Այբ» դպրոցի երկրորդ սերունդը հրաժեշտ է տալիս դպրոցին։
  • Բացվում է «Այբ» միջին դպրոցը՝ ընդունելով 36 աշակերտի:
2015
  • Հայաստանի դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգում «Այբ» դպրոցը առաջինն է ճանաչվում քաղաքային մեծ և միջին միջնակարգ դպրոցների ենթախմբում։
  • Փոխօգնության և փորձի փոխանակման «Այբապատում» նախագծի շրջանակում «Այբ» դպրոցի թիմն առաջին անգամ ուղևորվում է Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղ։
  • «Այբ» դպրոցի երգչախումբը եռօրյա համերգային ծրագրով հանդես է գալիս Ֆրանսիայում։
  • «Այբ» դպրոցի երրորդ սերունդը հրաժեշտ է տալիս դպրոցին։
2016
  • «Այբ»-ը տոնում է հիմնադրման 10-ամյակը, որի կապակցությամբ հանրաապետության տարբեր քաղաքներում կազմակերպվում են միջոցառումներ «Այբ» դպրոցի աշակերտների մասնակցությամբ։
  • «Այբ»-ը դառնում է Գյոթեի ինստիտուտի գործընկեր դպրոց «Դպրոցներ․ ապագայի գործընկերներ» (PASCH) նախաձեռնության շրջանակում՝ ճանաչվելով գերմաներենի որակյալ և խորացված ուսուցում ապահովող հաստատություն։
  • «Այբ» դպրոցը ճանաչվում է Կեսաբժշկական ընդունելության թեստի (BMAT- BioMediacal Admission Test) թեստավորման կենտրոն։
  • «Այբ» դպրոցի «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը հաստատվում է Հայաստանում՝ որպես պետական կրթական ծրագիր:
  • «Այբ»-ի շրջանավարտների 4-րդ սերունդն ավարտում է դպրոցը։
2017
  • «Այբ» դպրոցի «Կանաչ քիմիա» ակումբի «Այբպլաստ» նախագիծը Մոսկվայում կայացած գիտանախագծային «Նորարարության մեկնարկ» համաժողովում ճանաչվում է լավագույնը «Կենդանի համակարգեր» անվանակարգում։
  • «Այբ» դպրոցի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճուղի հետ համատեղ իրականացվում է «Ընձառյուծի հետքերով» մրցույթը։
  • «Այբ»-ի շրջանավարտների 5-րդ սերունդը հրաժեշտ է տալիս դպրոցին։
  • Բացվում է «Այբ» դպրոցի նոր՝ Գ մասնաշենքը։
  • 100 գաղափար Հայաստանի համար համահայկական երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլում «Այբ» դպրոցի «Կանաչ քիմիա» ակումբի «Այբպլաստ» նախագիծը հաղթում է «Գյուղատնտեսական գիտություններ և բիոտեխնոլոգիաներ» անվանակարգում։
  • Տեղի է ունենում «Այբ» համայնքի ամենամյա բարեգործական տոնավաճառ-ցուցահանդեսը, որի արդյունքում գոյացած 1․493․490 ՀՀ դրամն ամբողջովին տրամադրվում է «Այբ» դպրոցի Գ մասնաշենքի անհատական պահարանների ձեռքբերմանը։
2018
  • Քեմբրիջի համալսարանի գնահատման և ընդունելության քննությունների ատեստավորման բաժնի կողմից «Այբ» դպրոցը հայտարարվում է միջազգային քննական կենտրոն։
  • «Այբ» դպրոցի ինժեներական ակումբը ԱՄՆ-ում կայացած «Ռոբոտիկայի ազգային մարտահրավերներ 2018» մրցույթում գրավում է 3-րդ հորիզոնականը և արժանանում մրցույթի գլխավոր հովանավոր «Հոնդա» ընկերության՝ նորարարության համար տրվող միանգամից երկու հատուկ մրցանակի։
  • «Այբ» դպրոցի վեցերորդ սերունդը հրաժեշտ է տալիս դպրոցին։
  • 8-րդ անգամ «Այբ» դպրոցը դռներն է բացում նոր ուսումնական տարվան ընդառաջ։
2019
  • 472 աշակերտ՝ 2019-2020 ուստարվա սկզբում:
  • Կրթաթոշակ՝ «Այբ» ավագ դպրոցի աշակերտների 79%-ին:
  • Հոգաբարձուների խորհրդի նոր կազմի ձևավորում:
  • «Այբ»-ի աշակերտները՝ ՏՏ ոլորտի պետական մրցանակի դափնեկիրներ:
  • Գյուտի արտոնագիր «Կանաչ քիմիա» ակումբին բիոպլաստիկների նախագծի համար:
  • «Այբ» և Դիլիջանի կենտրոնական դպրոցները՝ Build School Project ճարտարապետական մրցույթի հաղթողներ:
2020
  • 70 շրջանավարտ 2019-2020 ուսումնական տարում:
  • Առցանց կրթության համակարգի գործարկում:
  • Արամ Փախչանյանը՝ «Rybakov Prize 2020»-ի դափնեկիր:
  • VR Lab թիմը՝ GenU մրցույթի լավագույն հնգյակում:
  • Այբեցիները՝ հանրապետական առարկայական օլիմպիադայի հաղթողներ:
  • Ռուսերենի ուսուցչուհի Կիմա Վանեսքեհյանը՝ «Закачай знания!» միջազգային մրցույթի: եզրափակիչում:
2021
  • Դավիթ Սահակյանը՝ «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն
  • 479 աշակերտ` 2020-2021 թթ․ ուսումնական տարում
  • Ուսման վարձի փոխհատուցում՝ ավագ դպրոցի աշակերտների 86%-ին
  • ԱԲ-ը ճանաչած համալսարաների թիվը հասավ 96-ի
  • ՆՈՒ 10 ակումբ իրականացրեց 10 նախագիծ
  • «Այբ» ավագ դպրոցն ավարտեց 49 աշակերտ
2022
  • 478 աշակերտ՝ 2021-2022 ուստարում
  • Ավագ դպրոցի 54 շրջանավարտ
  • Հիմնական դպրոցի 27 շրջանավարտ
  • Ուսման վարձի փոխհատուցում ավագ դպրոցի աշակերտների 76%-ի համար
  • Մարզերի 23 աշակերտի անվճար կեցություն «Վահե Կարապետյան» կենտրոնում՝ շնորհիվ ՀԲԸՄ-ի
  • 2021-22 ուստարվա առարկայական օլիմպիադայի մարզային և հանրապետական փուլերում 34 դիպլոմ
  • «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նոր կազմի ձևավորում
  • «Այբ»-ը՝ The Earth Prize մրցույթի լավագույն 10-յակում
  • Նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի Ad Astra թիմը՝ դառնալով Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթի հաղթող
  • Նախագծային ուսումնառության ֆիլմարտադրության ակումբի «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմաշարը՝ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 17-րդ փառատոնի«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող ֆիլմաշարի համար։
  • Իլյա Լալազարյանի (12-րդ դաս. ) «Ռենեմասկ» նախագիծը՝ Diamond Challenge 2022-ի եռյակում
  • Շրջանավարտ Սարգիս Սիմոնյանը՝ Teen Art Awards-ի հաղթող
  • Մերի Բարեղամյանը (12-րդ դաս. )՝ Global Atomic Quiz միջազգային կրթական մրցույթի հաղթող
  • Էմմա Հովսեփյանի(11-րդ դաս. ) գրախոսականը ՝ Երիտասարդական գրականագիտական մրցույթի առաջին տեղում
  • Մարգարիտա Տեր-Գրիգորյանը (4-րդ դաս.)՝ Ազգային մանկական գրադարանի տարվա լավագույն ընթերցող
  • Թադե Մուրադյանը (4-րդ դաս.)՝ «Կենգուրու 2022» միջազգային մաթեմատիկական մրցույթում լավագույն արդյունք գրանցող
  • Լիլի Թովմասյանը՝ (10-րդ դաս.)՝ Հայաստանի փաուերլիֆտինգի առաջնության չեմպիոն
  • Մարմնակրթության ուսուցիչ Կարեն Հովհաննիսյանը՝ Ուժային եռամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն
  • Ակադեմիական տնօրեն Մերի Հովսեփյանը և համայնքի գծով տնօրեն Աննա Ակոպյանը՝ UCL-ի շրջանավարտ
  • Հիմնական դպրոցի տնօրեն Սիլվիա Յակուբյան-Նաջարյանը ստացավ Harvard University-ի «Դպրոցի կառավարում և առաջնորդություն» դասընթացի վկայական։
  • Գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը ավարտեց Մոսկվայի ​​բարեգործության մասնագիտական դպրոցի «Ոչ առևտրային կազմակերպության կառավարում» դասընթացը։
  • Ուսուցիչների վերապատրաստումներ Հայաստանում, Գերմանիայում, Իտալիայում, Իսրայելում, ՌԴ-ում
  • Ի նպաստ Հայաստանի կրթության զարգացման՝
    • մասնակցություն Տավուշում պետական չափորոշիչի ներդրման ծրագրին,
    • Տավուշի ուսուցիչների վերապատրաստում և մենտորություն,
    • մասնագիտական զարգացման ծրագիր՝ մարզի դպրոցների տնօրենների և փոխտնօրենների համար
  • «Այբ»-ի 5-րդ ուսուցչական համաժողովին մասնակցեց 120 ուսուցիչ, սեմինար վարեցին 17-ը։
2023
  • Ուսումնական տարին հայտարարվեց Արցախի տարի, աշակերտները տասնյակ նախագծեր ու միջոցառումներ իրականացրին նվիրված Արցախին:
  • «Այբ»-ը դարձավ SAT կենտրոն:
  • «Այբ»-ում Global Teaching Labs ծրագրով մեկ ամսով հյուրընկալեցինք MIT-ի 5 ուսանողի:
  • 2022-2023 ուստարում «Այբ»-ն ունեցավ 503 աշակերտ
  • ՀԲԸՄ «Վահե Կարապետյան» կենտրոնում կեցության անվճար հնարավորություն ստացան 8 մարզի 27 աշակերտ:
  • «Այբ»-ի աշակերտները 29 դիպլոմ ստացան առարկայական օլիմպիադայի մարզային ևհանրապետական փուլերում:
  • Ձևավորվեց նախագծային ուսումնառության 11 ակումբ։ Իրականացվեց 14 նախագիծ:
  • Ինժեներական ակումբի նախագծած սարքը Հնդկաստանից ուղարկվեց տիեզերք:
  • «Կանաչ քիմիա» ակումբի աշակերտները ստացան Regeneron (ISEF) միջազգային փառատոնիհատուկ մրցանակ: Նրանք հաղթել էին Հայկական համադպրոցական գիտության փառատոնում ու երաշխավորվել ներկայացնելու Հայաստանը Տեխասում:
  • Սաթեն Մուրադյանն ու Վիկտորիա Ավանյանը մասնակցեցին «Hippo» անգլերենի միջազգայինօլիմպիադայի եզրափակիչին, իսկ Արմինե Քեշիշյանը գրավեց 1-ին հորիզոնականը իր տարիքայինխմբում։ Սաթենը տարվա երկրորդ կեսին վերադարձավ Իտալիա: Այս անգամ Վենետիկումգրավեց «Հիպպո» մրցույթի 4-րդ տեղը
  • Նարեկ Քասսարը Իտալիայում կայացած «Սոպրավիստա» երաժշտական փառատոնի ոսկեմեդալակիրն էր:
  • QSI-ի կրոսավազքի մրցումներում «Այբ»-ը դարձավ գավաթակիր, իսկ թեթև աթլետիկայիմրցաշարում աշակերտները նվաճեցին մեդալներ:

Tweets by AybSchool
>