«Այբ» դպրոցի 5-ից 9-րդ դասարաններում հիմնական ընդունելություն չի կատարվում։ 5-9-րդ դասարաններում հնարավոր թափուր տեղերի առաջացման դեպքում, տնօրենության որոշմամբ, կազմակերպվում է մրցութային ընդունելություն։ Այն, սովորաբար, անցկացվում է ուսումնական տարվա յուրաքանչյուր քառորդի վերջում։
Եթե հետաքրքրված եք ընդունելության այս տարբերակով, խնդրում ենք անցնել հղումով և լրացնել անհրաժեշտ տեղեկությունները: Թափուր տեղերի համալրման նպատակով իրականացվող մոտակա ընդունելության մասին դպրոցը կտեղեկացնի Ձեզ էլ․ փոստի միջոցով՝ միաժամանակ ներկայացնելով նաև ընդունելության մանրամասները:
5-9-րդ դասարանների թափուր տեղերի համալրման համար նախատեսված են հետևյալ քննությունները, որոնք կատարվում են դպրոցի միևնույն դասարանների կիսամյակային կամ տարեկան ստուգումներին համապատասխան․
5-ից 7-րդ դասարան | 8-րդ դասարան | 9-րդ դասարան * |
Մայրենի | Հայոց լեզու | Հայոց լեզու |
Մաթեմատիկա | Հանրահաշիվ և երկրաչափություն | Հանրահաշիվ և երկրաչափություն |
Անգլերեն | Անգլերեն | Անգլերեն |
| Բնագիտական 2 առարկա՝ դիմորդի ընտրությամբ (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) | Բնագիտական 2 առարկա՝ դիմորդի ընտրությամբ (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն) |
|
| Հայոց պատմություն |
* դիմորդը հանձնում է այն դասարանի քննությունները, որի համար դիմում է։
Ընդունելության քննություններից բացի` բոլոր դիմորդները և ծնողներն անցնում են հարցազրույցի փուլով:
Դպրոց ընդունված երեխաների ցանկը հաստատվում է ԸՀ-ի որոշմամբ` ընդունելության քննությունների, ինչպես նաև դիմորդների ու ծնողների հետ զրույցի արդյունքների հիման վրա: Ընդունող հանձնաժողովի որոշումը վերջնական է, չի մեկնաբանվում և չի բողոքարկվում:
Ծնողների և դիմորդների համար դպրոցում կազմակերպվում է բաց դռների օր, որի ընթացքում դպրոցի թիմը ներկայացնում է դպրոցը և պատասխանում բոլոր հարցերին: Նույն օրը բոլոր հյուրերի համար կազմակերպվում է ծանոթական շրջայց դպրոցում: Բաց դռներին մասնակցությունը բոլոր դիմորդների ծնողների համար պարտադիր է։ Եթե դիմումը ներկայացնելիս պարզվում է, որ ծնողները ներկա չեն եղել բաց դռների միջոցառման, ապա մինչև ընդունելության քննությունները կազմակերպվում է լրացուցիչ բաց դռների օր։ Դիմումը ներկայացրած, սակայն բաց դռների միջոցառմանը չմասնակցած ծնողների երեխաներն ընդունելությանը մասնակցելու հնարավորությունից զրկվում են։
Դիմորդները և ծնողները էլեկտրոնային փոստով տեղեկացվում են կոնկրետ ընդունելության ժամանակացույցի մասին, ինչպես նաև ստանում են տեղեկատվություն յուրաքանչյուր առարկայի քննական թեմաների վերաբերյալ։
2024-2025 ուսումնական տարվա վճարը 1-9-րդ դասարան ընդունված բոլոր նոր աշակերտների համար կկազմի 3,750,000 ՀՀ դրամ, որը չի ներառում տրանսպորտային փոխադրման արժեքը։ Դպրոցից տուն և տանից դպրոց տրանսպորտային փոխադրման արժեքը կկազմի 295,800 ՀՀ դրամ՝ մեկ ուսումնական տարվա համար։
Ուսման արժեքը կարող է վերանայվել դպրոցի ՀԽ-ի որոշմամբ հաջորդ ուսումնական տարիների համար։ Նույն ընտանիքից «Այբ» դպրոցում սովորող երկրորդ և երրորդ երեխաների, ինչպես նաև «Այբ» համակարգի աշխատակիցների երեխաների համար գործում են հատուկ սակագներ։ Վերջիններիս ծանոթանալու համար խնդրում ենք լրացուցիչ դիմել դպրոցի ֆինանսական բաժին։
Հատուկ ծնողների և աշակերտների համար «Այբ» դպրոցը կազմակերպում է բաց դռների օրեր, որոնց ընթացքում «Այբ»-ի թիմը ներկայացնում է դպրոցի ծրագիրը և պատասխանում ներկաների հարցերին: Միջոցառումները կազմակերպվում են մինչև 45 հյուրի համար՝ նախնական գրանցումով: Բոլոր դիմորդների ծնողների համար բաց դռներին մասնակցությունը պարտադիր է։ Նախատեսված է կարճ շրջայց դպրոցով (երեխաների հյուրընկալ թիմի ուղեկցությամբ), այնուհետև՝ ամփոփ ներկայացում դպրոցի դահլիճում:
Բաց դռների օրերի միջոցառումները հիմնականում անցկացվում են ընդունելության քննություններին նախորդող շրջանում, սակայն կարող են կազմակերպվել նաև այլ ժամանակահատվածներում:
Կիսվել
[[tags:1:1]]