«Այբ» ավագ դպրոց կարող են դիմել միայն ընթացիկ ուսումնական տարվա 9-րդ դասարանցիները (որոնք ավարտում են հիմնական դպրոցը), ինչպես նաև արտերկրից ժամանած դիմորդները
Ավագ դպրոցում դիմում-հայտերի ընդունման և ընդունելության գործընթացին մասնակցելու համար սահմանված է վճար՝ 12 000 ՀՀ դրամ, որը վերադարձման ենթակա չէ։ Նշենք, որ ելնելով դիմորդի սոցիալական կարգավիճակից` ծնողի դիմումի հիման վրա, ընդունելության վճար կարող է չկիրառվել։
🕑
2025-2026 ուսումնական տարվա ընդունելության գործընթացը կմեկնարկի 2025 թվականի հունվարից։
Գրանցվի՛ր և մասնակցի՛ր բաց դռների օրերին՝ ծնողներիդ հետ միասին: Ծանոթացի՛ր դպրոցին և ուղղի՛ր քեզ հետաքրքրող հարցերը: Գրանցումը՝ ՄԻԱՅՆ մեր կայքի միջոցով: Բաց դռներին մասնակցությունը պարտադիր է:
Ընտրիր բաց դռների քեզ հարմար օրն ու գրանցվիր այստեղ
Քայլ 2
Մասնակցի՛ր անվճար խորհրդատվական հանդիպում-դասերի, որոնք կուղղորդեն քեզ պատրաստվելու ընդունելության քննություններին:
Քայլ 3
Մասնակցիր անգլերենի ստուգաթեստին՝ ապահովելով անհրաժեշտ շեմը։ Անգլերենի իմացությունը նախապայման է։ Կարևոր է, որ դպրոց ընդունված բոլոր աշակերտներն ունենան անգլերենի իմացության նվազագույնը A2 մակարդակը։
Քայլ 4
Լրացրո՛ւ ընդունելության դիմումը ապա տպված և ստորագրված, այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացրո՛ւ «Այբ» դպրոց:
Քայլ 5
Հաղթահարի՛ր ընդունելության ամենակարևոր փուլը՝ ընդունելության 3 քննությունները:
Քայլ 6
Քննությունները հաջող հանձնելու դեպքում դու կանցնես ընդունելության հաջորդ կարևոր՝ հարցազրույցի փուլ: Քեզ սպասում է հետաքրքիր զրույց ընդունող հանձնաժողովի անդամների հետ:
Դպրոց ընդունվում են քննությունների և հարցազրույցի փուլերի գումարային միավորի հիման վրա: Քննություններից յուրաքանչյուրը և հարցազրույցը գնահատվում են 64-ական միավորով:
Քննությունների արդյունքների հրապարակում և բողոքարկում
Ֆինանսական աջակցության մասին իմացի՛ր ավելին
Հասցե՝ Թբիլիսյան խճուղի 11/11
Երևան 0052, Հայաստան
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս՝ +374 93 654598
Կայքեր՝ www.aybschool.am, www.ayb.am, www.foundation.ayb.am
«Այբ» ավագ դպրոցի ընդունող հանձնաժողովը ձևավորվում է հոգաբարձության խորհրդի որոշման վրա։
ԸՀ-ի անդամներ կարող են լինել դպրոցի և «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ-ների անդամները, դպրոցի և «Այբ» կրթական հիմնադրամի բարերարների համայնքի ներկայացուցիչները և տնօրենության ներկայացուցիչները, «Այբ» դպրոցի ուսուցչական և մենտոր շրջանավարտների համայնքների անդամները: