Խորհրդատվական խորհուրդ

«Այբ» դպրոցում գործում է խորհրդատվական խորհուրդ, որի կազմում ընդգրկված են հեղինակավոր անձինք, որոնց գիտելիքը և փորձառությունն ընդգրկում են ամենատարբեր ոլորտներ՝ կրթությունից և բարձր տեխնոլոգիաներից մինչև զանգվածային լրատվություն ու մարդասիրություն։

Խորհրդատվական խորհրդի հիմնական գործառույթը դպրոցի ռազմավարական ծրագրերի վերաբերյալ խորհուրդներ և առաջարկներ տրամադրելն է: Խորհրդի ստեղծումն արտացոլում է դպրոցի կատարած ներդրումը կրթության նորարարության ոլորտում և ամրագրում համաշխարհային կրթության զարգացումներին համընթաց քայլելու և Հայաստանի երեխաներին լավագույն կրթության հնարավորություն ընձեռելու «Այբ» դպրոցի տեսլականը:

Խորհրդատվական խորհրդի կազմը


Նուբար Աֆեյան

Flagship Ventures, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ


Ռուբեն Վարդանյան

IDeA հիմնադրամ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն


Դավիթ Յան

ABBYY, iiko


Թիմ Օութս

Քեմբրիջի համալսարան


Փատրիկ Դերհամ

Վեստմինստերյան դպրոցի տնօրեն (2014-2020)


Մայքլ Ռեյս
Լոնդոնի համալսարանական քոլեջ


Լարա Սեդրակյան
News Deeply, Bloomberg TV, ABC News


Մեսրոպ քհն. Արամյան

«Այբ» կրթական հիմնադրամ

Tweets by AybSchool
>