«Այբ» դպրոցում ուսումնառությունն իրականացվում է Արարատյան բակալավրիատ կրթական ծրագրով։
2014 թվականին «Այբ» կրթական հիմնադրամը, hամագործակցելով Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ, սկսեց լայնածավալ կրթական նախաձեռնություն՝ Կրթության գերազանցության ազգային ծրագիրը (ԿԳԱԾ), որի նպատակն է Հայաստանում ստեղծել հայալեզու, բայց միևնույն ժամանակ միջազգայնորեն մրցունակ դպրոցական կրթական ծրագիր՝ Արարատյան բակալավրիատը, և կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ՝ գրավիչ դարձնելով կրթության սպասավորի մասնագիտությունը։
Արարատյան բակալավրիատը համաշխարհային մակարդակով մրցունակ և խստապահանջ ուսումնական ծրագիր է, որը մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ՝ կրթության ոլորտում առաջատար ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ։
2016 թ․ դեկտեմբերին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց թույլատրել «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական ծրագրի ներդրումը ՀՀ հանրակրթական պետական ուսումնական հաստատություններում և ճանաչել ԱԲ-ի քննությունների արդյունքները ՀՀ բուհեր ընդունելության համար։
Ծրագրի միջազգային գործընկերներն են Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնը և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտը։
«Այբ» դպրոցի և ԱԲ ծրագրի մասին գրքույկ (անգլ.)
«ԱՅԲ» ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ
ԵՎ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ
|
| Տարրական դպրոց | Միջին դպրոց | |
| Հայագիտական առարկաներ |
| Հայոց լեզու | |
| Օտար լեզուներ | Անգլերեն | Անգլերեն | |
| Ճշգրիտ գիտություններ | Մաթեմատիկա | Հանրահաշիվ | |
| Բնագիտական առարկաներ | Գիտություն
| Կենսաբանություն | |
| Հասարակագիտական առարկաներ |
| Հայոց պատմություն | |
| Արվեստներ | Կերպարվեստ | Ազգային պար | |
| Ֆիզիկական պատրաստություն | Մարմնակրթություն | Մարմնակրթություն | |
| Խմբակներ | Գիտություն
| Շախմատ
Օլիմպիական խմբակներ Մաթեմատիկա | |
«ԱՅԲ» ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ
| Հայագիտական առարկաներ | Հայոց լեզու | ||
| Միջազգային լեզու | Անգլերեն | ||
| Մարմնակրթություն և նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ) | Մարմնակրթություն | ||
| Մաթեմատիկա | Մաթեմատիկա** (վիճակագրություն, հավանականություն) և երկրաչափություն | ||
| Բնագիտական առարկաներ** | Ֆիզիկա | ||
| Հասարակագիտական առարկաներ | Համաշխարհային պատմություն | ||
| Օտար լեզուներ | |||
| Ռուսերեն | |||
| Խմբակներ | Բասկետբոլ
| Օլիմպիական խմբակներ Մաթեմատիկա | |
* Նախնական զինվորական պատրաստության դասընթացն իրականացվում է ուսումնառազմական բանակմամբ։
** Համատեղ հավաստագրվում է նաև Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի կողմից։