Մեր աջակիցները

«Այբ» դպրոցը շահույթ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից: «Այբ» դպրոցը ստեղծվել է աշխարհի տարբեր անկյուններում ապրող ու աշխատող մարդկանց նվիրաբերությունների շնորհիվ: Շուրջ 200 անհատ միավորել են իրենց գիտելիքը, ֆինանսական և ժամանակային ռեսուրսները՝ հանուն կրթության ոլորտի զարգացման, հանուն նոր տաղանդների բացահայտման:

Դպրոցի 3 մասնաշենքները, լաբորատորիաները՝ համալրված ամենաժամանակակից ուսումնական նյութերով և կահավորանքով, և ուսումնառության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները ձեռք են բերվել բարերարների աջակցությամբ։ Նրանց շնորհիվ այսօր արդեն մոտ 500 աշակերտ սովորում է «Այբ» դպրոցում, ստանում բարձրակարգ կրթություն և ուսումը շարունակում աշխարհի լավագույն բուհերում:

«Այբ» դպրոցի կանոնադրությամբ, նվիրատվություններով ու ներդրումներով պայմանավորված՝ առանձնացվել է բարերարների երեք խումբ՝ ռազմավարական հովանավոր, շարունակական հովանավոր՝ ֆինանսական միջոցների ներգրավման խոստմամբ, և շարունակական հովանավոր։ Այս սկզբունքն է նաև հոգաբարձուների խորհրդի ձևավորման հիմքում։

Ծանոթացե՛ք «Այբ» դպրոցի բարերարներին։

Միացե՛ք մեզ

Tweets by AybSchool
>