«Ռոքեստր» ակումբի՝ 2023-2024 ուստարվա նախագիծը

2023-2024 ուստարում նախագծային ուսումնառության «Ռոքեստր» ակումբն իրականացրեց «Listen, Learn, Read On» նախագիծը։

Ակումբի այս տարվա նախագծի նպատակն էր բացահայտել երաժշտություն-գրականություն նուրբ կապերը, գրական երկերից ոգեշնչված երաժշտությունն ու արվեստի այս երկու ճյուղերի փոխադարձ ազդեցությունները։

Ուսումնական տարվա ընթացքում ակումբի անդամներն ունեցան բազմաթիվ բացահայտումներ և ստեղծեցին երաժշտական և գրական ստեղծագործությունների ցանկ։ Թիմի անդամները գրեցին հոդվածներ և զբաղվեցին դրանց հրապարակման աշխատանքներով։

Որպես նախագծի ամփոփում ակումբը հանդես եկավ համերգային ծրագրով, որը նվիրված էր երաժշտագրական այս միավորմանը։ Համերգի ժամանակ աշակերտները բացահայտեցին թե՛ գրական և թե՛ երաժշտական երկեր, երաժշտական և գրական արվեստների սինթեզը։

Ակումբի մասնակիցներն իրականացրին ևս մեկ նպատակ. այս ուսումնական տարում ստեղծեցին իրենց կայքը, որտեղ ամբողջացրել են իրենց ակումբի ողջ պատմության ընթացքում ստեղծված նախագծերը, ինչպես նաև հրապարակել այս ուսումնական տարվա ընթացքում գրված հոդվածները, որտեղ վերլուծում են տարբեր գրական ստեղծագործություններից ներշնչված երգեր։

Կայքի հղումը՝ https://www.rockestraayb.com/

Tweets by AybSchool
>