8 - «Այբ» դպրոցի ուսուցիչները` գիտության մասին (միջին դպրոց)
10 - Գիտության համաշխարհային օր
21-22 - Ծնողական հանդիպումներ (միջին դպրոց)
25-29 - Անգլերենի շաբաթ
28-29 - Ծնողական հանդիպումներ (ավագ դպրոց)
«Այբ» դպրոցը սովորելու նոր միջավայր է, ուր ազգային հիմքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ և փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները՝ ի նպաստ հայկական կրթության մրցունակության բարձրացման: «Այբ» դպրոցի նպատակն է դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի մոդել, առաքելությունը` ձևավորել ուսյալ, առաքինի, պատկանելության և պատասխանատվության զգացում ունեցող երիտասարդների սերունդներ: «Այբ» դպրոցը ծառայում է որպես յուրօրինակ լաբորատորիա....
Կարդալ ավելին
Մարդու ճանաչողության և գործերի ներդաշնակեցումը, տեսականի և գործնականի ճիշտ համադրությունը կամ հավասարակշռությունն «Այբ»-ի կրթական փիլիսոփայության «ոսկե կանոնն» է:
«Այբ»-ի աշակերտը ճանաչելով ստեղծում է և ստեղծելով ճանաչում:
Նախաձեռնողը ոչ միայն ինքնուրույն սկսում կամ ձեռնարկում է որևէ բան, այլև ունի արիություն և համարձակություն սկսածն առաջ տանելու և ավարտին հասցնելու: Նաև յուրաքանչյուր նախաձեռնության մեջ պետք է լինել հավասարակշռված, այսինքն` շրջահայաց, խոհեմ և լուրջ` պահպանելով ներքին խաղաղությունը և ցուցաբերելով զսպվածություն:
Զգոն նշանակում է ոչ միայն արթուն, աչալուրջ և զգույշ, այլև ներքնապես ուշադիր և հավաքված: «Այբ»-ի աշակերտը չի առաջնորդվում սոսկ սեփական հետաքրքրություններով և ցանկություններով, այլ բաց է` ունեցածը կիսելու և ուրիշներից իրեն տրված բարիքը շնորհակալությամբ ընդունելու:
«Այբ»-ի աշակերտը ոչ թե պետք է ձգտի պարզապես ճանաչելու, այլ բարի և բարեբեր ճանաչողության կամ բարեխոհության: Բարին խորհելը և բացահայտելը արդյունավետ ճանաչողության վեկտորն են: Մտքերի բարությունը պետք է արտացոլված լինի նաև մեր գործերի մեջ` «Այբ»-ի աշակերտը պետք է լինի հոգատար:
Սկզբունքների նկարները՝ «Այբ» դպրոցի «Արվեստանոց» ակումբի սաների
Կրթության օգնությամբ կարող ենք փոխել հասարակությունը։ «Այբ»-ն այսօր Հայաստանում իրականացնում է այդ փոփոխությունը։
Փատրիկ Դերհամ
Վեստմինստերյան դպրոցի տնօրեն
Երեխաների համար լավ միջավայր ստեղծելն ամենակարևորն է, քանի որ նրանք են շարունակելու փոխել և բարելավել աշխարհը։
Դավիթ Յան
«Այբ»-ի համահիմնադիր, ABBYY, iiko, Plazius/Platius ընկերությունների hիմնադիր
Կյանքը «Այբ»-ում
Տեսնել ավելինԿարդալ ավելին Կարդալ ավելինԲացահայտելով կարիերայի հնարավորությունները «Սովորում եմ աշխատելով» փորձնակության տոնավաճառում 08 12 2024
ՆորություններԿարդալ ավելին Կարդալ ավելին Կարդալ ավելին123․3 մլն դրամ՝ ռազմամարզական ուսումնական ավանի կառուցման նպատակով դրամահավաքի արդյունքում 07 30 2024
Նորություններ
«Այբ»-ում եռուզեռ է