
01 Ամանոր
05 Ճրագալույց Ս. Ծննդյան
06 Սուրբ Ծնունդ
14, 29 Բաց դռների միջոցառում (ավագ դպրոց)
16 Շրջանավարտների և ավագ դպրոցի աշակերտների հանդիպում
21 Բաց դռների միջոցառում (կրտսեր դպրոց)
24 Կրթության միջազգային օր
28 Բանակի օր (ոչ աշխատանքային)
30 Ներհամայնքային ծնողական միջոցառում
«Այբ» դպրոցը սովորելու նոր միջավայր է, ուր ազգային հիմքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ և փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները՝ ի նպաստ հայկական կրթության մրցունակության բարձրացման: «Այբ» դպրոցի նպատակն է դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի մոդել, առաքելությունը` ձևավորել ուսյալ, առաքինի, պատկանելության և պատասխանատվության զգացում ունեցող երիտասարդների սերունդներ: «Այբ» դպրոցը ծառայում է որպես յուրօրինակ լաբորատորիա....
Կարդալ ավելին
Մարդու ճանաչողության և գործերի ներդաշնակեցումը, տեսականի և գործնականի ճիշտ համադրությունը կամ հավասարակշռությունն «Այբ»-ի կրթական փիլիսոփայության «ոսկե կանոնն» է:
«Այբ»-ի աշակերտը ճանաչելով ստեղծում է և ստեղծելով ճանաչում:
Նախաձեռնողը ոչ միայն ինքնուրույն սկսում կամ ձեռնարկում է որևէ բան, այլև ունի արիություն և համարձակություն սկսածն առաջ տանելու և ավարտին հասցնելու: Նաև յուրաքանչյուր նախաձեռնության մեջ պետք է լինել հավասարակշռված, այսինքն` շրջահայաց, խոհեմ և լուրջ` պահպանելով ներքին խաղաղությունը և ցուցաբերելով զսպվածություն:
Զգոն նշանակում է ոչ միայն արթուն, աչալուրջ և զգույշ, այլև ներքնապես ուշադիր և հավաքված: «Այբ»-ի աշակերտը չի առաջնորդվում սոսկ սեփական հետաքրքրություններով և ցանկություններով, այլ բաց է` ունեցածը կիսելու և ուրիշներից իրեն տրված բարիքը շնորհակալությամբ ընդունելու:
«Այբ»-ի աշակերտը ոչ թե պետք է ձգտի պարզապես ճանաչելու, այլ բարի և բարեբեր ճանաչողության կամ բարեխոհության: Բարին խորհելը և բացահայտելը արդյունավետ ճանաչողության վեկտորն են: Մտքերի բարությունը պետք է արտացոլված լինի նաև մեր գործերի մեջ` «Այբ»-ի աշակերտը պետք է լինի հոգատար:
Սկզբունքների նկարները՝ «Այբ» դպրոցի «Արվեստանոց» ակումբի սաների
Կրթության օգնությամբ կարող ենք փոխել հասարակությունը։ «Այբ»-ն այսօր Հայաստանում իրականացնում է այդ փոփոխությունը։
Փատրիկ Դերհամ
Վեստմինստերյան դպրոցի տնօրեն
Երեխաների համար լավ միջավայր ստեղծելն ամենակարևորն է, քանի որ նրանք են շարունակելու փոխել և բարելավել աշխարհը։
Դավիթ Յան
«Այբ»-ի համահիմնադիր, ABBYY, iiko, Plazius/Platius ընկերությունների hիմնադիր
Կյանքը «Այբ»-ում
Տեսնել ավելին Կարդալ ավելին«Այբ» դպրոցի ուսուցիչները՝ անգլերենի ուսուցման բարելավմանը նվիրված ուսուցչական համաժողովում 12 18 2025
Նորություններ![]()
Կարդալ ավելին ![]()
Կարդալ ավելին ![]()
Կարդալ ավելինԿայացան 11-րդ Այբական խաղերը 10 14 2025
Նորություններ![]()
Կարդալ ավելին10-րդ դասարանցիների այցը Օշական 10 13 2025
Նորություններ![]()
«Այբ»-ում եռուզեռ է