«Այբ» դպրոցի «Կանաչ քիմիա» ակումբի աշակերտներ Սյուզաննա Երկնափեշյանը, Մարիամ Մելքումյանը և Մարիա Աղաբեկյանը, ներկայացնելով գերմաներեն և քիմիա առարկաների համատեղ բնապահպանական նախագիծ, մասնակցել են Գյոթեի ինստիտուտի կողմից կազմակերպվող բնապահպանական ամենամյա «Դպրոցը հանուն շրջակա միջավայրի» մրցույթին և հաղթել:
Հաղթանակի շնորհիվ նրանք գերմաներենի և քիմիայի ուսուցիչների ուղեկցությամբ մայիսի 10-ից 13-ը կմասնակցեն Գերմանիայի Բրեմեն քաղաքում կայանալիք երիտասարդական կոնֆերանսին։
Կոնֆերանսին « Այբ» դպրոցը կներկայացնի դպրոցի լաբորատոր պայմաններում ստեղծված, բնական միջավայրում քայքայվող տոպրակները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Այբ» դպրոցի «Կանաչ քիմիա» ակումբի «Այբպլաստ» նախագիծը հաղթել էր նաև Diamond Challenge Armenia մրցույթում։