Մեկնարկում է «Այբոտիքս» ռոբոտաշինական մրցույթին գրանցվելու փուլը

Հրավիրում ենք ինժեներական մտքի բոլոր սիրահարներին մասնակցելու գծին հետևող ռոբոտների հետաքրքիր մրցույթի։ Այն հնարավորություն կտա ցուցադրելու ձեր տեխնիկական կարողությունները և ստեղծագործական մոտեցումը։

«Այբոտիքս» (Aybotix) մրցույթն անցկացվում է «Այբ» դպրոցի ինժեներական լաբորատորիայի կողմից, որն ունի երիտասարդ ինժեներների պատրաստման 14 տարվա փորձ։ Մրցույթին կարող են մասնակցել 16-20 տարեկան երիտասարդները՝ ավագ դպրոցի աշակերտներից մինչև 1-ին կուրսի ուսանողներ։

Այս նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծելու երիտասարդ ինժեներների փորձի փոխանակման հարթակ և խթանելու ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրություն։

Գրանցումն ամբողջությամբ անվճար է։ Մասնակցության համար գրանցվեք այս հղումով և ծանոթացեք կանոնակարգին։ Գրանցումը բաց է մինչև օգոստոսի 8-ը։

Հարցերի դեպքում կարելի է կապ հաստատել [email protected] էլհասցեով։

«Այբոտիքս» մրցույթի կանոնակարգ


Tweets by AybSchool
>