Այբական ռոբոտները՝ Ստարմուս VI փառատոնի գիտական ճամբարում․ 4 օր շարունակ «Այբ»-ի աշակերտների ստեղծած ռոբոտներն այցելուների ուշադրության կենտրոնում էին։ «Այբ»-ի տաղավարը հետաքրքիր էր թե դպրոցականների, թե մեծահասակների, թե արտասահմանցի հյուրերի համար։ Ուշագրավ էր, որ դպրոցի ինժեներական ակումբի ռոբոտները ներկայացված էին «ռոբոտաշինություն» տաղավարում, այնինչ ճամբարում կար նաև «մանկական ռոբոտաշինություն» տաղավար։
Շատերին զարմացնում էր այն փաստը, որ այբական ռոբոտներն ամբողջությամբ նախագծել ու ստեղծել են աշակերտները։ Ներկայացված էին ինժեներական ակումբի՝ ֆաբլաբում ստեղծած մրցութային ռոբոտները, որոնք լուրջ հաջողություններ և հաղթանակներ են ունեցել միջազգային մրցույթներում։
Գիտական ճամբարում ներկայացված ռոբոտները
Գտնելով հակառակորդ ռոբոտին` հրել նրան դաշտի սահմաններից դուրս։
«Սումո» ռոբոտը ստեղծվել է 2016 թ. «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» (ԱՄՆ) մրցույթի համար։ «Սումո» ռոբոտը, ունենալով մոտ 250 մրցակից, զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և ստացել հեղինակավոր «Հոնդա» ընկերության պատվավոր մրցանակը նորարարության համար։
Լաբիրինթոսում գտնում է կրակը, հանգցնում այն և վերադառնում սկզբնակետ։
«ԱյբՍիմետրի»-ն ստեղծվել է «Թրինիտի» քոլեջի (ԱՄՆ) 2014 թ. «Հրշեջ ռոբոտ» մրցույթի համար։ «ԱյբՍիմետրի» ռոբոտը մոտ 73 մասնակից ռոբոտների շարքում հայտնվել է լավագույն հնգյակում։
Վնասում է հակառակորդ ռոբոտին՝ դադարեցնելով նրա մասնակցությունը մրցույթին։
Մասնակցել է 2017 թ. «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» մրցույթին (Օհայո, ԱՄՆ) և արժանացել բրոնզե մեդալի։
Սև գծերը տարբերելով` անցնում է լաբիրինթոսը, գտնում ամենակարճ ճանապարհը և վերադառնում սկզբնակետ։
2012 թ. գրավել է առաջին տեղը Հայաստանի ռոբոտների բաց առաջնության («Արմռոբոտիքս») մրցույթում։
Ռոբոտը նախագծված է լաբիրինթոսով շարժվելու և վերջնակետին հնարավորինս արագ հասնելու համար։
2018 թ. «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» մրցույթում (Օհայո, ԱՄՆ) ստացել է «Հոնդա» ընկերության պատվավոր մրցանակը նորարարության համար։
GPS արբանյակներից կամ օպերատորի կողմից կոորդինատների ստացման և գործող բջջային կապից անկախ ռադիոկապի միջոցով դրանք փրկարար ծառայություններին փոխանցելու սարքերի համակարգ է։
Ինժեներական ակումբին անդամակցում են ավագ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները, նաև «Այբ»-ի շրջանավարտները։ Ինժեներական ակումբի ղեկավարը Վազգեն Գաբրիելյանն է։
Կիսվել