«Նոր ժամանակ. արդյունավետ կրթություն» խորագրով կրթական համագումարի շրջանակում «Այբ» դպրոցում հյուրընկալեցինք ուսուցիչների համար նախատեսված բացառիկ սեմինար։ Այն վարեցին կրթական ոլորտի անվանի մասնագետներ Տատյանա Շիշովան և Մարիաննա Բեզրուկիխը:
Հոգեբան, ուսուցիչ, արվեստաբույժ, տիկնիկաբուժության մեթոդի հիմնադիր, արվեստաբույժների և արվեստի ուսուցիչների միջազգային միության համանախագահ, Ընտանիքի և երեխայի սոցիալական ու հոգեբանական օգնության հիմնադրամի փոխնախագահ Տատյանա Շիշովայի Մարիաննա Բեզրուկիխի սեմինարը վերաբերում էր տիկնիկաբուժությանը՝ որպես հոգեբանական մանկավարժության արդյունավետ գործիքի։ Ըստ Տատյանա Շիշովայի Մարիաննա Բեզրուկիխի մեթոդի՝ տիկնիկներով խաղալիս երեխան վերարտադրում է ընտանեկան կյանքի տարբեր իրավիճակներ, ինչով կարող է արտահայտել իր հաճախ բացասական զգացմունքները։ Տիկնիկները երեխային օգնում են հաղթահարելու ստրեսը, ազատվելու վախերից, ինչպես նաև զարգացնելու հիշողությունն ու ուշադրությունը։
Պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, Մոսկվայի մանկավարժական համալսարանի Նախագծման և կրթական ձեռներեցության դպրոցի «Բիզնես և մանկավարժություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար Մարիաննա Բեզրուկիխը Տատյանա Շիշովան բանախոսեց մասնավոր դպրոցում ուսուցիչների ընտրության չափորոշիչների մասին։
Կրթության համագումարի կազմակերպիչն էր Երիտասարդ առաջնորդների աջակցման հիմնադրամը, գործընկերներն էին Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը և «Այբ» դպրոցը։
Կիսվել