Հանրակրթական դպրոցների սիրելի՛ աշակերտներ,
Ներկայացրե՛ք ստեղծարար մտքեր, հետաքրքիր նախագծեր, որոնք կլինեն յուրօրինակ, նորարար և, իհարկե, հաղթող: «Այբ» դպրոցը մեկնարկում է «Գագիկ Գրիգորյանի անվան գիտության փառատոն» համադպրոցական գիտաժողովի հայտերի ընդունման փուլը:
Փառատոնին կարող են մասնակցել ՀՀ դպրոցների տարրական, միջին և ավագ դասարանների աշակերտները՝ ներկայացնելով հայտեր հետևյալ անվանակարգերում․
Գիտաժողովի նպատակն է դպրոցականների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության մեծացումը և արժեքավոր փորձի փոխանակման հնարավորությունը: Այն անվանակոչվել է սիրելի ուսուցիչ, գործընկեր ու գիտնական Գագիկ Գրիգորյանի անունով, որը նշանակալի ավանդ է ունեցել գիտության մեջ և բազմաթիվ սերունդների համար ֆիզիկան դարձրել սիրելի և ճանաչելի:
Գիտաժողովը նպատակ ունի ստեղծելու, խթանելու և ամրապնդելու բնագիտական առարկաների նկատմամբ աշակերտների հետաքրքրությունը` հնարավորություն տալով նրանց՝
Գիտաժողովի մասնակցության հայտն անհրաժեշտ է ներկայացնել առցանց` այս հղումով: Հայտ ներկայացնելու վերջնաժամկետը 2024 թվականի ապրիլի 10-ն է: Յուրաքանչյուր նախագծի համար անհրաժեշտ է գրանցել առանձին հայտ:
Այսպիսով՝ գրավոր զեկույցի ձևաչափն ընդհանուր առմամբ պետք է ներառի հետևյալ բաժինները.
Վերը նշված պահանջները չպահպանելու դեպքում գիտաժողովի մասնակցության հայտը կարող է մերժվել գիտական հանձնաժողովի կողմից:
Գրավոր զեկույցը պետք է ձևակերպված լինի հետևյալ տեխնիկական պահանջներով։
Հոդվածի դեպքում՝ հեղինակ, վերնագիր, ամսագիր (շեղատառ), տարի (թավ տառերով), հատոր (թողարկման համար), էջեր։
Օրինակ՝
Kim, S., Kim, K. H., Oh, C., Zhang, K., and Park, J. H. Artificial photosynthesis for high‐value‐added chemicals: Old material, new opportunity. Carbon Energy, 2022 4(1), 21-44.
Գրքի դեպքում՝ հեղինակ, վերնագիր (շեղատառով), հրատարակչություն, տարին (թավ տառերով) և հղվող էջ(եր)ը։
Օրինակ՝
Jonathan Clayden, Nick Greeves, Stuart Warren. Organic Chemistry, 1st edit., Oxford University Press 2002, p. 498.
Գիտաժողովի նյութերի դեպքում` հեղինակ, զեկույցի վերնագիր, գիտաժողովի անվանումը (շեղատառերով), գիտաժողովի ամսաթիվը և վայրը, տարեթիվ (թավ տառերով), հղվող էջ(եր)ը:
Օրինակ՝
Aleksanyan I.L. Sinthesis of new class of oxadiazoles on basis of quinoline acetohydrazides. . 5th Conference of the Armenian Chemical Society, Yerevan, Armenia, October 3-7, 2017, p. 37.
Կայքի դեպքում` կայքի հղումը և ձեր կողմից այն գործածելու ամսաթիվը (թավ տառերով):
Օրինակ՝
https://www.intertek.com/chemicals/composition/ 16.09.2022
«Օգտագործված աղբյուրներ» բաժնի ընդհանուր տեսքի մի օրինակ
Օգտագործված աղբյուրներ
1. Kim, S., Kim, K. H., Oh, C., Zhang, K., and Park, J. H. Artificial photosynthesis for high‐value‐added chemicals: Old material, new opportunity. Carbon Energy, 2022 4(1), 21-44.
2. Jonathan Clayden, Nick Greeves, Stuart Warren. Organic Chemistry, 1st edit., Oxford University Press 2002, p. 498.
3. Aleksanyan I.L. Sinthesis of new class of oxadiazoles on basis of quinoline acetohydrazides. . 5th Conference of the Armenian Chemical Society, Yerevan, Armenia, October 3-7, 2017, p. 37.
4. https://www.intertek.com/chemicals/composition/ 16.09.2022
Պաստառի չափսերը՝ A1 (594 x 841 մմ, վատման):
* Ավելի մեծ կամ ավելի փոքր չափերով պաստառների ընդունումը կմերժվի:
Գիտական պաստառների անվճար ձևանմուշներ ներբեռնելու համար կարող եք Google-ի որոնման ծառայությամբ որոնում կատարել scientific կամ research poster free template բառերով: Ահա որոնման արդյունքի մի օրինակ.
https://www.posterpresentations.com/free-poster-templates.html
Ուղղորդող օրինակ կարող է լինել հետևյալ աղյուսակը։
Սիրելի՛ մասնակիցներ, գիտաժողովների մասնակցության գրավոր զեկույցը կարճ փաստաթուղթ է, որը նպատակ ունի գրավելու Ձեր աշխատանքի հավանական ընթերցողի հետաքրքրությունը: Եթե գրավոր զեկույցը վատ է գրված կամ ունի բովանդակային անհամապատասխանություններ, ապա դա չի խրախուսի ընթերցողին ժամանակ հատկացնելու Ձեր աշխատանքը կարդալուն: Այսպիսով՝ գրավոր զեկույց գրելու առաջին կանոնն այն է, որ այն պետք է գրավի ընթերցողին` հակիրճ, բայց բովանդակալից ներկայացմամբ պատմելով նրան, թե ինչի մասին է Ձեր աշխատանքը: Ներկայացվող գրավոր զեկույցի վերնագիրը նույնպես կարևոր է: Կարճ, ուշադրություն գրավող վերնագրերն ամենաարդյունավետն են: Վերնագրի պարագայում կարևոր է նաև, որ այն արտացոլի հենց այն թեման և բովանդակությունը, որն ամփոփված է նախագծում: Գրավոր զեկույցի ներածության / տեսական վերլուծության հատվածում պետք է հիմնավորեք Ձեր աշխատանքի արդիականությունը` պատասխանելով հետևյալ հարցերին։
Ապա պետք է հստակ շարադրեք Ձեր աշխատանքի նպատակը, այնուհետև ներկայացնեք նպատակին հասնելու հետազոտական մեթոդ(ներ)ը/գիտափորձը և իրականացման ձևերը: Այնուհետև գրավոր զեկույցի արդյունքների քննարկման մասում պետք է հակիրճ նկարագրեք Ձեր ստացած տվյալների վերլուծությունը. կարևոր է, որ դրանք լինեն Ձեր իսկ սեփական փորձնական աշխատանքների կամ տեսական հետազոտությունների արդյունքները: Գրավոր զեկույցը պետք է ավարտեք եզրակացություն(ներ) անելով` ամփոփելով ստացված արդյունքները:
Խորհուրդ ենք տալիս համոզվել, որ գրավոր զեկույցը ներառում է հետևյալ հարցերի պատասխանները։
Հետադարձ կապի համար
Էլ․ հասցե՝ [email protected]
Հեռախոս` 093 012015