«Այբ»-ի աշակերտ Տիգրան Մոսիկյանը՝ աշխարհագրության միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր

Հայաստանի հավաքականի կազմում «Այբ»-ի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մոսիկյանը մասնակցել է Աշխարհագրության 19-րդ միջազգային օլիմպիադային: Այն առկա ձևաչափով անցկացվել է Ինդոնեզիայի Բանդունգ քաղաքում:

Օլիմպիադային մասնակցել են 46 երկրների 177 աշակերտ, յուրաքանչյուր թիմից առավելագույնը՝ 4 աշակերտ։ Հայաստանի թիմում բրոնզե մեդալի է արժանացել «Այբ» դպրոցի աշակերտ Տիգրան Մոսիկյանը:

Օլիմպիադան անցկացվել է երեք փուլերով. առաջին փուլ` տեսական առաջադրանքներ, երկրորդ փուլ` դաշտային հետազոտություններ, և երրորդ փուլ՝ մուլտիմեդիայի առաջադրանքներ։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>