«Սերունդ առանց սահմանների». VR Lab  թիմը կմասնակցի մրցույթի ամերիկյան փուլին

Հայաստանի սերունդն առանց սահմանների՝ «Այբ»-ից։ «Այբ» դպրոցը ներկայացնող «Վիար լաբ» (VR Lab) թիմը դարձել է «Սերունդ առանց սահմանների» մրցույթի երկրորդ փուլի հաղթող։ Մրցույթի երկրորդ փուլ է անցել նաև «Խոսք խոսքի» թիմը, որի կազմում է «Այբ»-ի շրջանավարտ Մարիամ Ղազարյանը։

Հայաստանից այս երկու թիմերը կներկայանցնեն իրենց նախագծերը ԱՄՆ-ում կազմակերպվող համաշխարհային մրցույթին և կմրցեն այլ երկրների թիմերի հետ՝ մինչև 20 000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ ստանալու և գաղափարների ինկուբատոր ծրագրին մասնակցելու հնարավորության համար։«Սերունդ առանց սահմանների» մրցույթը Հայաստանում անցկացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ, որին միացել էին «Այբ» կրթական հիմնադրամը և UWC Dilijan քոլեջը:

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» ակումբում ձևավորված «Վիար լաբ» թիմի նորարարական նախագիծը VR ակնոցներ ստեղծելու մասին է, որոնց շնորհիվ Հայաստանի մարզերի ու Երևանի 12-17 տարեկան աշակերտներից շատերն իրենց դպրոցներում չունեն լաբորատորիա կամ բավարար պայմաններ՝ քիմիայի գործնական դասեր իրականացնելու համար: Թիմն առաջարկում է քիմիական ուսուցողական փորձերի ծրագրով համալրված վիրտուալ ակնոցներ, որոնց միջոցով երեխաները կկարողանան ճշգրիտ փորձեր կատարել` առանց համապատասխան նյութերի և սարքավորումների առկայության։

«Խոսք խոսքի» թիմն առաջարկել է լսողական խնդիր ունեցող երեխաների խոսքի զարգացմանն ուղղված նախագիծ, որն իրենցի ներկայացնում է սուրդոմանկավարժական աշխատանքի ժամանակ օգտագործվող երաժշտական գործիքների, հատուկ ձայնային խաղալիքների, ուսուցողական նյութերի, ծնողական օրագրի և մեթոդական ձեռնարկների փաթեթ, որի մեթոդական մշակմանը, սուրդոմանկավարժների անհատական տարբերակների միատեղմանը և հատկապես սոցիալապես անապահով ընտանիքներին այն առաջարկելուն է ուղղված ծրագիրը:

GenU-ն համաշխարհային համագործակցություն է, որն աջակցում և ոգևորում է երիտասարդներին հանրօգուտ գործունեություն ծավալել: Նախաձեռնության նպատակը կրթության և զբաղվածության ընդլայնված հնարավորություններ ստեղծելն է 10-ից 24 տարեկան պատանիների և երիտասարդների համար:

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>