Բիոկենսաբանությունից մինչև Ռոքեստր, Արվեստանոցից մինչև VR լաբ՝ «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ակումբները ներկայացրեցին իրենց ծրագրերը, որ պետք է իրագործեն առաջիկա մեկուկես տարվա ընթացում։ 11-ից 12-րդ դասարանցիների նախագծերը լսեց մասնագիտական հանձնաժողովը, որի կազմում էին՝
Եվ այսպես, ԱյբՊՐՈ ակումբները նախատեսում են կյանքի կոչել հետևյալ
նախագծերը․
Ինժեներական ակումբ
Ակումբի անդամները այս տարի նախատեսում են պատրաստել չորս ռոբոտ՝ երկու ինքնակառավարվող մեքենա, որոնց խնդիրը լինելու է արգելքների հաղթահարումն ու ապահով վերջնակետին հասնելը, և երկու մարտական ռոբոտ, որոնք պետք է առանց վնաս հասցնելու հակառակորդ ռոբոտին աշխատունակությունից զրկեն նրան։
Արվեստանոց
Այս ակումբն իր առաջ խնդիր է դրել ստեղծել քարտեզ հավելվածի տեսքով, որում նշված են լինելու Երևանի անհայտ քանդակները։ Սեղմելով դրանց վրա կարելի է տեսնել դրանց պատմությունը։ Այս հավելվածի միջոցով մարդիկ կսկսեն ճանաչել բազմաթիվ անուշադրության մատնված քանդակներ։
Film Factory
Ակումբի անդամները պատրաստվում են կազմակերպել վիրտուալ ճամփորդություն դարաշրջանների միջով, վերհանել հայկական մշակույթն ու ներկայացնել այն և վիզուալիզացնել գիտելիքը ֆիլմերի միջոցով։ Film Factory-ն պատրաստվում է այցելել թանգարաններ, կատարել հետազոտություններ, հանդիպել պրոֆեսիոնալների հետ և ստեղծել ֆիլմն ու ցուցադրել այն։
Crowdfunding
Առաջին տարին իր գործունեությունը ծավալող ակումբի նպատակն «Արվեստանոց»-ի անցած տարվա նախագծի՝ «Տեսողական պոեզիա» գրքի տպագրման համար ֆոնդհայթայթմամբ զբաղվել։ Այս ակումբում աշակերտները սովորելու են սոցիալական մեդիայի ճիշտ կառավարման և կոնտենտի լավ մշակման միջոցով գումար հավաքել։
Տեխնոշարժ
Այս ակումբի անդամները ծրագրում են աշխատել երեք ուղղությամբ։ Առաջինը՝ ստեղծել «Տելեգրամ բոտ», որը կպատասխանի աշակերտների և ծնողների հարցերին։ Այնուհետեև ստեղծել սմարթ աղբաման, որը օնլայն կստուգի լարվածության չափը։ Եվ վերջում՝ «Այբ» ավտոբուս ծրագիր, որը կտեղեկացնի ավտոբուսի ժամանման մասին։
Rokestr
«Այբ»-ի ռոք ակումբը պատրաստվում է իրականացնել համերգ, որի միջոցով հանդիսատեսին կպատմի հարմոնիայի մասին։ Ակումբի անդամների իրականացրած հարցումները ցույց են տվել, որ մարդկանց մի ստվար զանգված անտեղյակ է հարմոնիայից և այս կերպ փորձելու են փոխել դա։
Mobi Studio
Ակումբի անդամները պատրաստվում են իրականացնել երեք ծրագիր։ Նախ ստեղծել մի հարթակ՝ «Այբ Նյուզ», որը կհանդիսանա լրատվական հարթակ «Այբ» համայնքի համար, նկարելու են նաև սոցիալական հոլովակներ։ Եվ վերջում այս ակումբը նկարելու է գեղարվեստական ֆիլմ, որի կոչն է երբեք չհանձնվելն ու երազանքներին հավատալը։
Ֆ8
Այս թիմը պատրաստվում է իրականացնել «Աղբերս ու ես» ծրագիրը։ Նպատակն է ստեղծել նկարներ, որոնցում ուտելիքի կողքին դրանցից առաջացող թափոններն են։ Սա միտված է աղբի համաշխարհային խնդիրն ավելի պատկերավոր դարձնելուն։
Bioinformatics
Ակումբին իր առաջ նպատակ է դրել սինթեզել ԴՆԹ-ն և դրա մեջ պահպանել տեղեկություն։ Այն հնարավորություն կտա ավելի մեծ ծավալով ինֆորմացիա պահպանել, քան բազմաթիվ կրիչներ կարող են անել։
Ծրագրավորման ակումբ
Իսկ ահա այս ակումբն իր առաջ նպատակ է դրել ստեղծել մի հավելված, որի միջոցով մարդիկ կկարողանան իմանալ տրանսպորտի երթուղին։ Այս հավելվածից կօգտվեն քաղաքապետարանները։
Կանաչ քիմիա
Թիմի անդամները միասնական ներկայացրին իրենց նպատակները, որոնք էին բիոպլաստիկի, բիոֆիլտրերի ստեղծումն ու VR լաբը։ Այս նախագծերը միտված են աշխարհի գլոբալ խնդիրները լուծելուն։
Ժյուրին անդրադարձավ բոլոր ակումբների աշխատանքին՝ նրանց անդամներին տալով խորհուրդներ, գնահատական և ինչու ոչ՝ նկատողություններ։ Նախագծային ակումբների առաջարկան ոչ բոլոր ծրագրերն են կյանքի կոչվելու։ Դրանց իրագործելիությունն ու հանրային նշանակությունը հաշվի առնելով՝ ժյուրին գնահատականներ տվեց, որոնք կամփոփվեն առաջիկայում։
Հեղինակ՝ Նարե Սուքիասյան
11-րդ դասարան