Լավագույն կրթություն մարզերի աշակերտներին՝ «Այբ» դպրոցի, «Այբ» կրթական հիմնադրամի ու ՀԲԸՄ-ի ծրագրով

Ամփոփվեց «Այբ» դպրոցի, «Այբ» կրթական հիմնադրամի ու ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության եռակողմ կրթական ծրագիրը, որի շնորհիվ մարզերի երեք տասնյակ աշակերտներ կարողացան օգտվել լավագույն կրթություն ստանալու հնարավորությունից։

2017-2018 ուսումնական տարում «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ առաջին անգամ «Այբ» ավագ դպրոցն իրականացրեց մարզային հատուկ ընդունելություն 10-րդ դասարանների համար՝ միայն մարզերից դիմորդների (23 աշակերտ) մասնակցությամբ։ Հատուկ ընդունելությամբ դպրոց ընդունված բոլոր աշակերտներին տրամադրվեց ամբողջական ֆինանսական աջակցություն ուսման երեք տարիների ընթացքում (տարեկան ԸՄԳ-ի 80-ից բարձր լինելու դեպքում), ինչպես նաև ապահովվեց Երևանում կեցության հնարավորություն ՀԲԸՄ «Վահե Կարապետյան» կենտրոնում։ Այդ աշակերտները համալրեցին «Այբ»-ի 8-րդ սերնդի շրջանավարտների շարքերը։

Բացի սրանից, ամեն տարի «Այբ» ավագ դպրոց բարձր միավորներով ընդունվող մինչև 5 աշակերտ՝ ՀՀ մարզերից ու Արցախից, ստանում է ամբողջական ֆինանսական աջակցություն՝ անկախ ընտանիքի վճարունակությունից, ինչպես նաև Երևանում կեցության հնարավորություն։

2019-20 ուսումնական տարում այս ծրագրից օգտվեց և կացարանում բնակվեց «Այբ» ավագ դպրոցի 30 աշակերտ ՀՀ ու Արցախի տարբեր ծայրերից։

Եռակողմ ծրագրի մասին մանրամասները «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույսի» տաղավարում ներկայացրին «Այբ» դպրոցի համայնքի գծով տնօրեն Աննա Ակոպյանը և ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության հատուկ ծրագրերի ղեկավար Ինեսսա Մարգարյանը։ Հաղորդմանը տեսակապով միացան նաև աշակերտական համայնքի ավագ համակարգող Արմինե Բաբայանն ու ծրագրի շահառու երկու աշակերտ։

Կիսվել

Tag News Tag Blog

Tweets by AybSchool
>