«Կանաչ քիմիա» ակումբի՝ 2023-2024 ուստարվա նախագծերը

2022-2023 ուստարում նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» ակումբն իրականացրել է 3 նախագիծ:

«Կանաչ քիմիա» ակումբը զբաղվում է էկոլոգիական խնդիրներին «կանաչ»՝ էկոլոգիապես մաքուր լուծումներ տալով։ Ակումբի գործունեության հիմնական նպատակը աշխարհը էկոլոգիապես ավելի կայուն դարձնելն է։

«Փաուերֆիլ» նախագիծն առաջարկում է գործարանային խողովակին կից սարքավորման մոդել, որը կծառայի ածխածնի երկօքսիդ գազի կլանմանը՝ իր մեջ առկա սորբենտային համակարգի միջոցով։ Սորբենտն իր նպատակին ծառայելուց հետո կարող է կիրառվել որպես շինանյութ կամ պարարտանյութ։

Կենսաքայքայվող պոլիմերային թաղանթի ստացման սարքի նախագծի իրականացման ընթացքում ակումբն առաջարկել է կենսապոլիմերների պատրաստման եղանակ՝ հիմնված կարտոֆիլային օսլայի, գլիցերինի և ժելատինի վրա՝ առանց որևէ սինթետիկ հավելանյութի ավելացման: 2023-2024 ուստարում ակումբը պատրաստել է այս եղանակով կենսաքայքայվող պոլիմերային թաղանթ արտադրող սարքի մոդելը։ Նաև կատարել է հետազոտություն և ստացել այլ հումքից (բանանի կեղևից) կենսաքայքայվող պոլիմերներ։

«Ծանր մետաղները ջրում» նախագիծը նվիրված է 21-րդ դարի համար համաշխարհային մեծ մարտահրավեր դարձած ևս մեկ խնդրի՝ խմելու մաքուր ջուր ունենալուն: Ակումբի անդամները գտել են սորբենտ, որն արդյունավետորեն կկլանի ջրից մի քանի տեսակ ծանր մետաղներ, և այդ սորբենտի հիմքով ստեղծել են ջրի մաքրիչ կայան՝ աշտարակային կլանող կամ հաջորդական ավազանային սկզբունքով աշխատող:

Tweets by AybSchool
>