Covid19-ը ստիպեց վերագնահատել ունեցածը, վերաիմաստավորել կյանքը ու շա՜տ կարոտել հարազատ մարդկանց՝ ընկերներին, գործընկերներին, դասընկերներին, ուսուցիչներին, քաղաքը, փողոցը․․․ դպրոցը։
«Այբ»-ում մեզ համար ամեն ինչ շատ սովորական էր դարձել, ու հաճախ էինք զարմանում հյուրերի հիացական արձագանքից։ Չի նշանակում, որ չէինք սիրում մեր դպրոցը. պարզապես ինչ-որ պահի դադարել էինք նկատել մանրուքները, նկատել յուրահատուկը, նկատել գեղեցիկը։ Այդ զգացողությունը բոլորին ծանոթ է, կարծում եմ։
Այս ֆոտոշարքը, որը հավաքել եմ կորոնավիրուսային համաճարակից առաջ, հիմա շատ զգացմունքային և առանձնահատուկ իմաստ է ստացել։
Ահա «Այբ» դպրոցը՝ անսովոր հայացքով։ Երբ փոխում ես դիրքդ և իրերին այլ անկյունից ես նայում, ամեն բան վերաիմաստավորվում է և նոր տեսք ստանում։
Ամեն բան լավ է լինելու, և մենք շուտով վերադառնալու ենք մեր հարազատ տուն՝ «Այբ»։
Դավիթ Զազյան, 12-րդ դասարան
Ֆոտոշարքն իրականացվել է «Այբ»-ի նախագծային ուսումնառության Ֆ8 լուսանկարչական ակումբի շրջանակում
Կիսվել