Գիշերային Երևանի երազներում․ Արեգ Խաչատրյան (ֆոտոշարք)

Երևանը մարդկանց լույսերով է շնչում, ոչ թե փողոցների։ Հենց դա է, ըստ իս, ամենահրապուրիչը մեր քաղաքում: Եթե «ցերեկային» մարդ ես, գիշերը քեզ ֆիլմ դիտողի պես կզգաս, բայց չես լինի դրա մի մասը, իսկ հակառակ դեպքում դու ես ամեն ինչի տերն ու տիրակալը: Գիշերային Երևանն ուրիշ է։ Այստեղ կա մի շունչ, որ ցերեկները չես գտնի։ Գիշերը մարդիկ այլ են, տրամադրությունն ուրիշ է, սերն ու ջերմությունն էլ է տարբերվում: Այս ֆոտոշարքով փորձել եմ ցույց տալ Երևանի գիշերային «երազները»։ Պատկերներն ու պատկերներից ստացածս զգացողությունները սուբյեկտիվ են։ Հուսով եմ՝ ձեզ էլ կփոխանցվի երևանյան այս գեղեցիկ տրամադրությունը։

Հեղինակ՝ Արեգ Խաչատրյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog

Tweets by AybSchool
>
Եր
Եք
Չո
Հն
ՈՒր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1