Ի՞նչ եք կարծում, ի՞նչ են ուսումնասիրում քայլվածքի լաբորատորիայում։ Իհարկե, ամեն ինչ ոտքերի, ոսկորների և վնասվածքների խնամքի մասին։ Ընդունարանում ծանոթությունից հետո այցելուներն անցան հիվանդների զննման սենյակ, որտեղ երեխաներին պատմեցին կոտրվածքների և պրոթեզավորման մասին։ Այնտեղ մեր աշակերտները ցույց տվեցին իրենց փայլուն գիտելիքները մարդու հենաշարժիչ համակարգի և, մասնավորապես, ոսկորների վերաբերյալ։ Կոտրվածքների մասին տեղեկություններ երեխաները ստացան ճառագայթային ախտորոշման բաժանմունքում և հնարավորություն ունեցան տեսնելու, թե ինչպես է որոշվում մարդու կոտրվածքի բարդությունը և այլն։
Քայլվածքի լաբորատորիային հաջորդեց այցը վիրահատարան, որտեղ էլ ամփոփվեց շրջայցը։ Երեխաները, շատ գոհ, գիտելիքներով հարստացած և մեծ բավականություն ստացած, հրաժեշտ տվեցին «Ուիգմոր» բժշկական կենտրոնին։
Մարիամ Բադալյան
10-րդ դասարան