«Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի հիմնադիր անդամ ոչ պետական դպրոցները, այդ թվում՝ «Այբ» դպրոցը, պատրաստակամություն են հայտնել իրենց կրթական հովանու տակ առնել Արցախից Հայաստան ժամանած աշակերտներին` ապահովելով վերջիններիս անվճար կրթությունն ու կրթության անընդհատությունը:
Տեղեկացնում ենք, որ «Այբ» դպրոցում առկա թափուր տեղերն այս պահին համալրված են։
Հարցերի ու մանրամասների համար խնդրում ենք զանգահարել՝ +374 (93) 654598:
Կիսվել