Վեբինար․ I և II կարգի ածանցյալների կիրառությունները

«Այբ» դպրոցի 10-ամյակին նվիրված կրթական վեբինարների շարքը շարունակվում է։ 5-րդ վեբինարը կվարեն մաթեմատիկայի առարկայախմբի ուսուցիչները։

Վեբինարի ընթացքում մեր ուսուցիչները «I և II կարգի ածանցյալները և դրանց կիրառությունները» թեմայի օրինակով կխոսեն ռեսուրսների (աշխատաթերթիկներ) և դինամիկ մաթեմատիկական ծրագրերի գործիքակազմերի մասին, որոնք նպաստում են աշակերտների՝ թեման յուրացնելու արդյունավետության մեծացմանը։

Ծանոթացե՛ք մեր խոսնակներին։

Ալեքսան Մխիթարյան – «Այբ» դպրոցի մաթեմատիկայի և ՏՀՏ առարկայախմբի ղեկավար, մաթեմատիկայի ուսուցիչ, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի ավագ լաբորանտ

Նաիրա Արշակյան – «Այբ» դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, RSM-ի (The Russian School of Mathematics) մաթեմատիկայի ուսուցիչ

Լևոն Գալոյան - «Այբ» դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, ԵՊՀ գիտաշխատող, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու

Վեբինարը տեղի կունենա շաբաթ՝ մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին։

Գրանցումը՝ այս հղումով

Facebook Live

Կիսվել

Tag Announcement Tag Հայտարարություններ

Tweets by AybSchool
>