«Այբ» դպրոցի 10-ամյակի միջոցառումների շրջանակում կազմակերպված վեբինարների շարքի երրորդ վեբինարը վարեցի ես՝ «Այբ» դպրոցի ֆրանսերենի ուսուցիչ Էվրիկա Երիցյանս։ Խոսեցի այն մասին, թե ինչպես տեսաձայնային նյութերը կիրառել օտար լեզվի դասընթացում, և ինչպես են այդ նյութերը նպաստում օտար լեզվի ուսումնառությանը։
Ստորև ներկայացնում եմ վեբինարի սեղմ նկարագիրը։
Մանկավարժական տեսանյութեր։ Մշակված են հատուկ մանկավարժական նպատակներով և ունեն հստակ ծրագրային նպատակ։
Authentique։ Մանկավարժական բնույթ չունեն, բայց կարող են ծառայել օտար լեզվի դասընթացին։ Կարող են ունենալ նաև մշակութային ուժեղ տարր, քանի որ կարող են լինել հենց ֆրանսիացու որևէ ռեպորտաժ։
Ինչպես կարող է տեսաձայնային նյութը կիրառվել օտար լեզվի դասընթացում
Ինչպես նշեցի, կախված լեզվի մակարդակից՝ կարող ենք կիրառել տարբեր նյութեր։
A1-A2՝ սկսնակ մակարդակի դեպքում շատ լավ աշխատում են այնպիսի տեսանյութերը, որոնցից հետո աշակերտը պետք է կարողանա պատասխանել հարցաշարին։ Օրինակ՝ A2 մակարդակում ապառնի ժամանակաձևը բացատրելիս կարելի է ոչ թե ներկայացնել բուն քերականական կառույցը և հետո՝ օրինակներ, այլ վերջավորությունները ներկայացնելուց հետո դիտել այս տեսանյութը․
Մինչ տեսանյութը դիտելը աշակերտին բաժանում ենք այս հարցաթերթիկը, որտեղ նշված է, թե ով ինչ էր ցանկանում դառնալ: Տեսանյութը դիտելու ընթացքում կամ մեկ-երկու անգամ դիտելուց հետո աշակերտները պատասխանում են հարցաթերթիկի հարցերին: Այնուհետև կիրառելով future simple ժամանակաձևը՝ նրանցից յուրաքանչյուրը մեկ նախադասությամբ ասում է իր նախընտրած մասնագիտությունը՝ սկսելով հետևյալ նախադասությամբ. «Ապագայում ես կուզենայի դառնալ…»։
A2-B1 մակարդակ․ authentique նյութերի ստեղծումը հենց աշակերտների կողմից
Ուզում եմ ներկայացնել մեկ օրինակ «Այբ» դպրոցի ֆրանսերենի դասից։ Դասի թեման էր «Բնակարան, որ ցանկանում եմ վարձել», որի վերաբերյալ աշակերտները տեսանյութ են դիտել, ուսումնասիրել տան բառապաշարը, այնուհետև իրենք են տեսանյութ ստեղծել, որտեղ պիտի կարողանային բանավոր խոսքի միջոցով կիրառել նոր սովորած նյութը։ Կարող եք դիտել 11-րդ դասարանի աշակերտներ Մերի Շուշանյանի, Կարինե Ավալյանի և Աննա Գրիգորյանի պատրաստած տեսանյութերը։ Դասն ուներ մի քանի նպատակ՝
B1-B2 մակարդակ, երբ աշակերտը կարողանում է հասկանալ տեսանյութի հիմնական մասը
Առաջարկում եմ մի հետաքրքիր տեսանյութ։ Դրանում ներկայացված է կնոջ ինը կերպար, երբ միևնույն խնդրանքը կինը ձևակերպում է տարբեր բառապաշարով և տարբեր վերաբերմունքով։ Դասի թեման էր «Մարդ, բնավորություն»։ Դասի նպատակն է
Հղումը՝ այստեղ։
Տեսանյութը դիտելուց հետո աշակերտները ծավալեցին բուռն քննարկում, թե որ կերպարին ինչ ածական կհամապատասխանեցնեին․ արդյո՞ք կինը ղեկավար էր, պերֆեկցիոնիստ, պայքարող, մարդասեր, ռոմանտիկ և այլն։
Այս տեսանյութի ընտրությունը չի ծառայում միայն բուն լեզվի բառապաշարի կամ քերականական ձևերի ուսումնասիրմանը, այլև հնարավորություն է ընձեռում աշակերտին զարգացնելու բանավոր խոսքը, քանի որ աշակերտները կարող են չկիսել միմյանց կարծիքը։ Միևնույն կերպարին մեկ աշակերտ վերագրեց ՂԵԿԱՎԱՐ ածականը, իսկ մյուսը՝ ՊԱՅՔԱՐՈՂ։ Այսպիսով նրանք կարողացան արտահայտել և փաստարկել իրենց կարծիքը, համաձայնել կամ մերժել այլ տեսանկյուն։
Այս դեպքում կարելի է հղումներն ուղարկել աշակերտներին որպես առաջադրանք՝ բացատրելով, թե ինչ է նրանցից պահանջվում։ Տնային առաջադրանքն անելուց հետո՝ հաջորդ դասին, քննարկում են դասարանում, օրինակ, թե ինչ տեսան տեսանյութում, ովքեր էին գործող անձինք։ Այնուհետեւ աշակերտներին բաժանում ենք հարցաշարեր, որոնք ներառում են տեսանյութի վերաբերյալ հարցեր։
Վեբինարի սահիկաշարն՝ այստեղ։
Կիսվել