10 բանաստեղծ - 10 աշակերտ. «Արվեստանոցի» գտած արվեստը

Ողջո՛ւյն։

Մինչև ներկայանալս մի հարց տամ ձեզ:

Կարդացե՞լ եք հայ ժամանակակից գրականություն: Իսկ պոեզիա՞: «Այբ»-ի աշակերտ Մարիամը կարդացել է: Շատ է հավանել: Նրան հաճախ էինք տեսնում «Այբ»-ի միջանցքներում՝ ժամանակակից բանաստեղծներից մեկի գիրքը ձեռքին: Ընկերներից մեկը մի օր հարցրեց, թե ինչ է գտել դրանց մեջ:

Հարցը տվեցին Մարիամին, պատասխանը գտան ամբողջ «Արվեստանոց» ակումբով: Նրանք արվեստ գտան հայ ժամանակակից բանաստեղծների գործերում:

«Արվեստանոցի» 10 աշակերտներն ուսումնասիրեցին 10 հայ բանաստեղծների աշխատանքները, ընտրեցին իրենց հոգեհարազատ ստեղծագործությունները և «նկարեցին» դրանք՝ պատկերելով պոեզիայի իրենց ընկալումները։ Մեկ տարվա աշխատանքի արդյունքը տարբերվող ու հետաքրքիր «Տեսողական պոեզիա» ժողովածուն էր։ Յուրահատուկ նկարազարդումները նրբորեն ներկայացնում են և՛ նկարողի, և՛ բանաստեղծի ոճն ու զգացմունքները:

Աշխատանքներն ավարտվեցին, գիրքը տպագրվեց 2 օրինակով ու սկսեց ձեռքից ձեռք փոխանցվել և աներևակայելի զգացողություններ պարգևել գիրքը բացողին՝ հինգերորդ դասարանցի Աշոտից մինչև դպրոցի տնօրեն Արամ Փախչանյան:

Իսկ հիմա գիրքը գիտե՞ք որտեղ է: Պահարանում:

Ինչպես խոստացել էի, ներկայանամ:

Ես Աստղիկն եմ՝ «Այբ»-ի նախագծային ուսումնառության Ֆոնդահայթայթման ակումբից: Մեր թիմն ուզում է պահարանից հանել «Տեսողական պոեզիան» ու փոխանցել հանրությանը: Հենց այս նպատակով էլ սկսել ենք արշավ, որի արդյունքում հավաքված 2 մլն դրամով նախատեսում ենք տպագրել գրքի 500 օրինակ:

Կօգնե՞ս «Տեսողական պոեզիան» հանել պահարանից:

Աստղիկ Ջալաթյան, 12-րդ դասարան

Հղումների միջոցով կարող եք ավելի լավ ծանոթանալ գրքին և կատարել նվիրատվություն:

Ցանկացած ներդրում անգնահատելի է մեզ համար:

GoFundMe

Facebook

Instagram

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>