Այբական այց Հաղարծնի վանական համալիր և Դիլիջանի կենտրոնական դպրոց

Սեպտեմբերի 15-ին «Այբ» միջին դպրոցի սաներն այցելեցին Հաղարծնի վանական համալիր։ Աշակերտները մասնակցեցին Խաչվերացի տոնին նվիրված սուրբ պատարագին։ Այնուհետև 10-րդ դարի վանական համալիրի այժմյան վանահայր Արիստակես վարդապետ Այվազյանը «Այբ»-ի աշակերտներին պատմեց Խաչվերաց տոնի խորհրդի, նաև Հաղարծնի պատմության մասին։

Հաղարծնում այբեցիներին էին միացել նաև Դիլիջանի կենտրոնական դպրոցի աշակերտները։ Շրջագայությունը Տավուշի մարզում շարունակվեց հենց նրանց դպրոցում։ «Այբ» դպրոցների ընտանիքին պատկանող Դիլիջանի կենտրոնական դպրոցում Երևանի «Այբ»-ի աշակերտների համար անցկացվեց բովանդակալից և ճանաչողական շրջայց։

Հաջորդիվ օրվա ամենասպասված իրադարձություններն էին՝ նախ այբական միասնական շուրջպար, ապա հայկական պարերի շարք, որոնք երեխաները չէին ցանկանում ավարտել։ Դիլիջանի կենտրոնական դպրոցի բակում անցկացվեցին բակային խաղեր, իսկ սպորտդահլիճում կայացան մարզական մրցումներ։

Երևանի և Դիլիջանի այբեցիները թեպետ մրցեցին միմյանց հետ, բայց բաժանվեցին ընկերաբար՝ պայմանավորվելով, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Երևանի «Այբ»-ում։

Tweets by AybSchool
>