Հանդիպում «Այբ»-ի՝ ԱՄՆ-ում սովորող շրջանավարտների հետ

Zoom հարթակում տեղի ունեցավ առցանց հանդիպում «Այբ» ավագ դպրոցի աշակերտների և «Այբ»-ի՝ ԱՄՆ-ում սովորող շրջանավարտների միջև։ Շրջանավարտներն էին Նարե Ղալթախչյանը, Մարգարիտա Պարսամյանը և Սամվել Ղուշչյանը։ Հանդիպման նպատակն էր կիսել սեփական փորձն այն աշակերտների հետ, ովքեր ցանկություն ունեն ուսումը շարունակելու ԱՄՆ-ում։

Քննարկվեցին հարցեր ճիշտ համալսարան ընտրելու, ընդունելության կարգի, կրթաթոշակների և ուսանողական փոքր-ինչ դժվար, բայց միևնույն ժամանակ անչափ հետաքրքիր ու բազմաբովանդակ կյանքի վերաբերյալ։ Ներկայացվեցին ԱՄՆ-ում սովորելու դրական և բացասական կողմերը, աշխատանքը, ճամփորդություններն ու բարձրորակ կրթությունը համատեղելու եղանակները։

Քննարկմանն ակտիվ մասնակցող աշակերտները շրջանավարտներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը քննությունների, մասնագիտական ոլորտների և առհասարակ ԱՄՆ-ի կյանքի մասին և ստացան սպառիչ պատասխաններ։

Այս և նման այլ հանդիպումները միտված են ուղղորդելու աշակերտներին ճիշտ ընտրություն կատարելու իրենց ապագայի վերաբերյալ, իսկ փորձառու շրջանավարտների ոգեշնչող խոսքերն օգնում են հասկանալու, որ ցանկության դեպքում ամեն ինչի կարելի է հասնել աշխատասիրության և սեփական ուժերի վրա վստահ լինելու դեպքում։

Նարե Կուրղինյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>