«Այբ»-ի շրջանավարտ Ջուլիետայի և աշակերտ Մալվինայի համագործակցությունը՝ UCLA-ի հոդվածում

UCLA համալսարանի ուսանողները ստեղծել են International Pre-Med Society ակումբը և մենտորության ծրագիր, որը գլխավորում է «Այբ» դպրոցի շրջանավարտ Ջուլիետա Սերոբյանը։ Ծրագիրը ստեղծվել է միջազգային ուսանողների կամ ավագ դպրոցի աշակերտների համար, ովքեր հետաքրքրված են ԳՏՃՄ ուղղությամբ և ցանկանում են սովորել ԱՄՆ-ում։

Ծրագրի մասին տեղեկացել եմ առցանց հանդիպման ժամանակ, երբ Ջուլիետան «Այբ»-ի ներկայիս աշակերտներին պատմում էր ԱՄՆ-ում սովորելու առանձնահատկությունների ու հենց ծրագրի մասին, և անմիջապես գրանցվել եմ։ Դրանից հետո նամակ ստացա, որ իմ մենտորը Ջուլիետան է, և կապ հաստատեցի նրա հետ։

Ամեն անգամ նոր հարցի առաջացման դեպքում մենք քննարկում ենք այն, և Ջուլիետան փորձում է օգնել ինձ։ Մեր հանդիպումների ժամանակ ես ազատորեն կարող եմ դիմել նրան յուրաքանչյուր հարցով՝ հստակ իմանալով, որ Ջուլիետան կպատասխանի բոլոր հարցերիս անխտիր, նույնիսկ հարցից դուրս խորհուրդներ կտա։

UCLA-ի պարբերականը հրապարակել է իմ և Ջուլիետայի համագործակցության մասին հոդված, որին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:

Մալվինա Խաչատրյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>