Ավելի քան մեկ դար է անցել Հայոց ցեղասպանությունից, երբ երիտթուրքերի դաժան ծրագրով և Առաջին աշխարհամարտի քողի ներքո իրականացվեց ավելի քան 1,5 միլիոն հայի կոտորած։ Ու թեև մինչև օրս մենք չենք կարողացել հասնել արդարության ու ցեղասպանության միջազգային ճանաչման, մենք շարունակում ենք հիշել և պահանջել։ Սակայն չկա պահանջատիրություն առանց տեղեկացվածության, առանց փաստերի լիարժեք տիրապետման, առանց խորքային գիտելիքի։
Հայոց Եղեռնի հիշատակի օրվա կապակցությամբ սիրով հրավիրում ենք մասնակցելու «Ինչու է կարևոր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը» խորագրով առցանց հանդիպում-քննարկմանը դիվանագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ:
Օրը՝ ապրիլի 23
Ժամը՝ 18:30
Վայրը՝ Zoom հարթակ (Meeting ID: 876 3189 8559; Passcode: 355025)
Տևողությունը՝ 1 ժամ
Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությունը։
Կիսվել