7 մահացու մեղքերը. զրույց տեր Մեսրոպի հետ

Մենք՝ «Այբ» ավագ դպրոցի աշակերտներս հանդիպեցին Տ. Մեսրոպ քահանա Արամյանի հետ։

Զրույցի թեման ընտրեցինք միասին։ Նախ խոսեցինք մեղքի մասին։ «Մեղքը չարիք է, որը քայքայում է մեր հոգին»,- ասաց տեր Մեսրոպը։ «Մեղքի սարսափը օրենքի խախտումը չէ, այլ Աստծուն մեզնից հեռացնելը։ Չնայած մեղքերի տարատեսակ լինելուն՝ դրանք բաժանվում են 4 հիմնական խմբի` տեսանելի, անտեսանելի, գիտակցված, չգիտակցված։ Բայց կան 7 ՄԱՀԱՑՈՒ մեղքեր։ Դրանք մարդկային էությունը քայքայող հիմնարար փորձությունների բազմություն են, որոնցով ամեն օր մենք փորձության ենք ենթարկվում»։

Հպարտություն

Հպարտություն` մեղք, որից ծնվում են մնացած մահացու մեղքերը։ Դա ԵՍ-ի ուռճացված երևույթ է, որի ժամանակ մարդիկ իրենց վեր են դասում` մնացածին արհամարհելով։ Ըստ տեր Մեսրոպի՝ 20-րդ դարը կոչվում է «Առաքինությունից հետ շրջան»։ Այդ դարում հարցականի տակ դրվեցին առաքինության արժեքները։ Աստծուն մերժեցին` սեփական ԵՍ-ը պաշտելով։ Բայց կա հպարտության մեկ այլ տեսակ, որը գրաբարում կոչվում էր «պարծանք»։ Պարծենալ կարող ենք մեր հայրենիքով, հարազատի հաջողությամբ և այլն։

Նախանձ

Այս բառը կարելի է բացել այսպես՝ «նախ իմ անձը», «նա խանձվում» է։ Նախանձը հաղթահարելու համար տեր Մեսրոպը մեզ տվեց խորհուրդ. «Եթե ուզում ես նախանձդ հաղթահարել, ապա յուրաքանչյուրի հաջողությամբ ուրախացիր։ Երբ շրջապատված եք հաջողակ մարդկանցով, ապա դուք ինքներդ էլ եք հաջողակ»։

Բարկություն

Բարկությունը քայքայում է մարդուն թե հոգեպես, թե ֆիզիկապես։ Այն լուրջ մեղք է, որը գործելուց հետո կարող ես կորցնել տարիներով սրբագործված հոգիդ, Աստծո հետ կապն ու վստահությունը։

Ագահություն

Այս մեղքը տանջում է մարդկանց հոգին։ Լինում է տարբեր ձևերի՝ դրամականից սկսած։ Ըստ տեր Մեսրոպի՝ շատ ագահ մարդիկ, ովքեր անընդհատ կարդում են տարբեր գրքեր, «ուտում գրադարաններ», այդպես էլ մնում են հիմար։

Ծուլություն

Ծուլությունը հաղթահարելու համար տեր Մեսրոպը մեջբերեց անվանի հոգեբան Ջորդան Պիտերսոնի խոսքը. «Անկախ նրանից, թե որ ժամին եք քնել, արթնացեք նույն ժամին»։

Որկրամոլություն

Տեր Մեսրոպը պատմեց, որ հին ժամանակներում Ֆրանսիայում թագավորներն ուտում էին, ապա փսխում` նորից ուտելու նպատակով։ Սա որկրամոլության ակնառու օրինակ է։ Որկրամոլությունից ազատվելու համար պետք է փորձել որոշ ժամանակ զրկել ինքդ քեզ սիրածդ ուտելիքից։

Բղջախոհություն

Այս բառը նշանակում է խորհուրդներով լցված բիղջ։ Այն պետք է տարբերել իրական սիրուց, քանզի իրական սիրո ճանապարհը շատ երկար է ու քարքարոտ։ Բղջախոհությունը սիրո օրենքի հիմնարար խախտում է։

Այսպիսով՝ մենք իմացանք, որ 7 մահացու մեղքերով ամեն օր փորձվում են մեր հոգիները, և ծանոթացանք դրանցից յուրաքանչյուրից ազատվելու, դրանք հաղթահարելու ձևերին։

Մալվինա Խաչատրյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>