«Այբ»-ի աշակերտները «Թենի թայմ»-ի շրջանակում դասավանդեցին սփյուռքահայ երեխաներին

«Թենի թայմը» կրթական ծրագիր է, որի նպատակն է սփյուռքահայ երեխաներին ծանոթացնել հայկական մշակույթին ու սովորույթներին և առհասարակ նրանց հնարավորություն տալ երգերի, պարերի և այլ միջոցներով ծանոթանալու իրենց հայրենիքին։

«Այբ» դպրոցի 12-րդ դասարանցի Սարգիս Սիմոնյանը, 11-րդ դասարանցի Հասմիկ Հարությունյանը և 10-րդ դասարանցիներ Աննա Մխիթարյանը, Դավիթ Ուստաբաշյանը և Նինա Պռազյանը ծրագրի շրջանակում հանդես եկան որպես «ուսուցիչներ»։ Նրանք սփյուռքահայ փոքրիկներին պատմեցին Սուրբ Զատիկի՝ Քրիստոսի հրաշափառ հարության տոնի մասին։ Դասերը լի էին անցածն ամփոփելու համար ստեղծված խաղերով, երգով, որոնք օգնեցին դասանյութն ավելի հետաքրքիր ձևով մատուցելու երեխաներին։

Դասերի ընթացքում երեխաներին պատմեցինք Սուրբ Զատկի խորհրդի, դրա ծագման, զատկական սեղանին դրվող ճաշատեսակների, մեր սովորույթների և ավանդույթների մասին։

«Այբ»-ի և «Թենի Թայմ» կրթական նախագծի երկրորդ համատեղ ծրագիրն էր։ Թենի Մաթիանը կրթական ծրագրի արդյունքում ստացված մի մասը որպես նվիրատվություն փոխանցել է «Այբ» դպրոցին։

Մենք ուրախ էինք կիսելու մեր գիտելիքը՝ այսպիսով սփյուռքահայ երեխաներին մեկ քայլով մոտեցնելով իրենց արմատներին։ Ծրագրի շրջանակում ոչ միայն ներկայացրինք Սուրբ Զատկի մասին տեղեկույթ, այլև մեծ հաճույք ստացանք՝ շփվելով ծրագրի փոքրիկ մասնակիցների հետ։

Աննա Մխիթարյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>