«Տեխնոշարժը» ներկայացրեց ստեղծած երկու կայքերը

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Տեխնոշարժ» ակումբն ամփոփեց այս ուսումնական տարվա նախագծերը։

Դրանց ներկայացումը տեղի ունեցավ դպրոցի «Հայաստան» դահլիճում։ Ակումբի անդամ աշակերտները նախ հիշատակեցին նախորդ տարվա նախագծերը, ապա հաջորդեցին «Դեպի Տուն» և մեդիագիտակների ակումբի հետ համագործակցությամբ ստեղծված կայքերի ցուցադրությունները։

«Տեխնոշարժի» նպատակն էր բազմալեզու, արագ ու որակյալ աշխատող, լայն կիրառություններով ու հասանելիությամբ կայքերի ստեղծումը։ Աշխատանքների իրականացման արդյունքում աշակերտները ձեռք են բերել ծրագրավորման հիմնարար գիտելիքներ ու հմտություններ։ Ծրագրավորման լեզուների ու գործիքների կիրառումն իր ուրույն դերն է կատարել նախագծի վերջնականացման համար։

«Տեխնորշարժի» ստեղծած կայքերը նախատեսված են օգնելու մարդկանց, որ բարելավեն մեդիագրագիտության մակարդակը, ինչպես նաև ծառայելու որպես հայկական հուշակոթողների մասին տեղեկույթի շտեմարան։ Երկու կայքերի ընդհանուր պատկերն ու կիրառման նպատակները ներկայացնելուց հետո աշակերտները պատասխանեցին ներկա հյուրերի հարցերին ու անդրադարձան նրանց մեկնաբանություններին։

Էրիկ Մուսայելյան,

«Տեխնորշարժ» ակումբի անդամ

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>