Հյուրընկալեցինք «Գոլստըն» ճեմարանի աշակերտներին և «Նոր թռչնոց բույն» ՀԿ շահառու երեխաներին

«Այբ»-ում հյուրընկալել էինք Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի «Գոլստըն» ճեմարանի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներին: Նրանց համար «Այբ»-ի աշակերտները շրջայց անցկացրին, ծանոթացրին այբական առօրյային և նախագծերին:

Սփյուռքահայ պատանիների ու այբեցիների հետ ծանոթանալու և շփվելու համար «Այբ»-ում միևնույն ժամանակ հյուրընկալել էինք նաև «Նոր թռչնոց բույն» բարեգործական կազմակերպության շահառու ընտանիքների երեխաներին: Նրանց հայրերը 2020 թվականի 44-օրյա պատերազմում նահատակված հերոսներ են:

«Գոլստըն» ճեմարանի աշակերտներն ու «Նոր թռչնոց բույն» ՀԿ-ի երեխաները այբեցիների հետ մասնակցեցին տարբեր միջոցառումների: Նրանք նաև ներկա գտնվեցին նկարչության ու բեմարվեստի դասաժամերի: Սփյուռքահայ աշակերտները հատկապես ոգևորված էին ազգային պարի դասընթացով, որն անցկացրին պարուսույց Գագիկ Գինոսյանը և «Այբ»-ի աշակերտները: Սփյուռքահայ պատանիների հետաքրքրությունն ու սերը ազգային պարերի նկատմամբ առավել խորացավ և ոգևորեց նրանց:

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>