«Այբ» դպրոցում հյուրընկալել էինք հանրահայտ Astronomy Magazine -ի գլխավոր խմբագիր, գրող և աստղագիտության ու տիեզերքի հանրահռչակող Դեյվիդ Այկերին և Սթենֆորդի համալսարանի օդագնացության և տիեզերագնացության ամբիոնի պրոֆեսոր, Nasa Ames-ի նախկին տնօրեն Սկոտ Հաբբարդին Starmus VI փառատոնի շրջանակում:
Դեյվիդ Այկերը հանդես եկավ գալակտիկաներին նվիրված դասխոսությունով: Նա հավատացրեց, որ այժմ ճիշտ ժամանակն է հետաքրքրվելու տիեզերքով և բացահայտելու այն: Վերջին ժամանակներս ավելի է բացահայտվել տիեզերքը, քան Գալիլեո Գալիլեյից մինչև 20-րդ դարն ընկած ժամանակահատվածում: Բացահայտումների նշանակալի հատվածը տեղի է ունեցել գալակտիկաների ուսումնասիրման մեջ: Գալակտիկաների ուսումնասիրությունը օգնում է գիտնականներին տիեզերքի չափերի և տարողունակության մասին պատկերացումներ կազմելու համար: Հենց գալակտիկաների չափերի համեմատությունների միջոցով է ստեղծվել լուսային տարի չափման միավորը և դրա միջոցով ենք մենք բացահայտել, թե իրականում որքան հեռու են մեզանից աստղերը: Գալակտիկաները կարելի է համարել տիեզերքի կառուցողական միավորներ: Զարմանալի է նաև այն, որ աստղադիտակները կարելի է համարել «ժամանակի մեքենաներ», քանզի երբ մենք դիտում ենք աստղերը, մենք տեսնում ենք նրանցից արձակած լույսը, որը հնարավոր է նրանք արձակել են տարիներ առաջ, սակայն Երկրի և այդ աստղերի միջև եղած հեռավորության պատճառով լույսը մեզ հասել է շատ տարիներ հետո: Սակայն գալակտիկաներն ուսումնասիրելիս պետք է հասկանալ նաև նրանց կառուցվածքը: Գալակտիկանների կենտրոները լցված են բազմաթիվ վտանգավոր բաներով ՝ սև խոռոչներով և այլն: Այդպիսի սև խոռոչներ կան նաև Ծիր Կաթին գալակտիկայի կենտրոնում , սակայն, բարեբախտաբար, արեգակնային համակարգը շատ հեռու է մեր գալակտիկայի կենտրոնից և սև խոռոչի կողմից կլանման վտանգը մեզ չի սպառնում:
Ելույթի վերջում պարոն Այկերը նշեց, որ, իհարկե, հաճելի է երազել գիտաֆանտաստիկ ժանրից վերցված երևույթների մասին, օրինակ, որ կկարողանանք ճանապարհորդել սև խոռոչների միջով , բայց իրականում սև խոռոչներն այնքան էլ պարզ չեն, որքան թվում են և նրանց միջով «ճանապարհորդությունը» կարող է միակողմանի լինել: Նա նշեց, որ տիեզերքի ուսումնասիրությունը մեզ մոտեցնում է ճշմարտության բացահայտմանը, որը չափազանց կարգավորված և բազմաթիվ օրինաչափությունների տեսքով գոյություն ունի տիեզերքում: Դեյվիդ Այկերը կոչ արեց ավագ դպրոցի աշակերտներին միանալու տիեզերքի ուսումնասիրության չափազանց ոգևորիչ ճամփորդությանը ապագայում, քանի որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է:
Այնուհետև ելույթ ունեցավ Սկոտ Հաբբարդը, ով պատմելու էր ոգեշնչող պատմություն մի անհաջողության մասին, որը հետագայում վերափոխվելու էր և դառնալու շլացնող հաջողություն: Չնայած նրան, որ պատմությունը Մարսի մասին էր, սակայն նրանից կարելի էր քաղել կյանքի դասեր, որոնք կարող են օգնել ապագայում: Հենց այս պատմությանն էր նվիրված նրա հեղինակած «Բացահայտելով Մարսը» (EXPLORING THE MARS) գիրքը: Նա նշեց, որ Մարսի ուսումնասիրման համար հիմնական ուղենիշ եղել է ջուրը: Նախևառաջ Մարսը մեզ մոտ գտնվող մոլորակներից ամենահավանականն էր, որ կարող էր ջուր ունենալ, իսկ ջուրը կյանքի համար անհրաժեշտ ամենաառաջին նախապայմաններից է: Բայց եկեք ետ վերադառնանք պատմությանը, որը սկսվեց 25 տարի առաջ, երբ ԱՄՆ-ը փոխվարչապետը հայտարարեց, որ գիտնականները կյանքի նշաններ են հայտնաբերել Մարսի վրա: Սա ցնցող նորություն էր և NASA-ն որոշում է զբաղվել Մարսի ուսումնասիրմամբ և հայտարարում, որ պետք է օգտագործվեն բոլոր հնարավորությունները, որպեսզի ձեռնարկումը հաջողվի: Պարզվում է, որ 26 ամիսը միայն մեկ անգամ է Մարսը առավելագույնս մոտենում Երկրին, և դա տևում է ընդամենը 20 օր, որի ընթացքում գիտնականները գերմարդկային աշխատանք պետք է կատարեն, որպեսզի բաց չթողնեն այս հազվագյուտ հնարավորությունը: Սակայն առաջին փորձի համար հատկացված ֆինանսական միջոցները չէին բավականացնում: Գիտնականներն ու ինժիներները ունեին սահմանափակ միջոցներ և ժամանակ, որպեսզի իրագործեին դեպի Մարս առաքելությունը: Արդյունքում առաքելությունը ձախողվեց: Սկոտ Հաբարդին հանձնարարեցին վերամշակել առաքելության ծրագիրը և հասնել հաջողության: Մարսի ուսումնասիրության հիմքում ընկած էր հարց. արդյո՞ք գոյություն է ունեցել կյանք Մարսի վրա: Հետևելով ջրին՝ նրանք հայտնաբերեցին մակերևույթից 1 մետր խորության վրա գտնվող չոր սառույց:Հաջորդ առաքելությունը՝ մարսագնաց ուղարկելն էր, որը ուղեկցվում էր բազմաթիվ խոչընդոտներով, որոնք վերջիվերջո հաղթահարվեցին նրանց կողմից: Այս մարսագնացը 14 տարի շարունակ անդադար աշխատել է Մարսում, որը 2000-ականների համար չափազանց մեծ հաջողություն էր: Մարսի վրա կյանքի երբեմնի գոյությունը հաստատվեց ՝ ջրի և օրգանական միացությունների գոյությամբ: Այժմ հաջորդ քայլը կարող է լինել վերոնշյալ ապացույցների տեղափոխումը Երկիր: Պարոն Հոբարդը կարծում էր, որ մենք կարող ենք իրագործել սա և այժմյան սերունդը ունի դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները: Այն հարցին, թե արդյոք Մարսի վերաբերյալ ուսումնասիրությունները կատարվում են միմիայն ապագա գաղութացման նպատակով, պրոֆեսոր Հոբարդը պատասխանեց, որ ուսումնասիրելով Մարսի պատմությունը կարող ենք հասկանալ թե ինչը նպաստեց նրա կործանմանը և այդ գիտելիքները կիրառել Երկիր մոլորակը պահպանելու համար, սակայն չէր բացառում որ ապագայում կարող ենք ականատես լինել Մարսի գաղութացումը:
Ահա այսպիսի հետաքրքիր տիեզերական ապագա է սպասվում։
Սյուզաննա Խալաթյան, 11-րդ դասարան
Կիսվել