Տեղի ունեցավ ռուսական «Կյանքի դպրոցի» («Школа жизни») հետ գործակցության առաջին փուլը

«Այբ» ավագ դպրոցը ռուսաստանյան «Կյանքի դպրոցի» («Школа жизни») հետ համագործակցությունը սկսեց միջին դպրոցում՝ 8-րդ դասարանում, 8-րդ դասարանի մենտոր Աստղիկ Խառատյանի, ինչպես նաև ռուսերենի և պատմության առարկայախմբերի ուսուցիչների ներգրավվածությամբ։ Ծրագրի նպատակը միջին դպրոցի աշակերտների միջմշակութային հաղորդակցությունն է ռուս աշակերտների հետ։

Համագործակցության առաջին փուլը ծանոթացումն էր աշակերտներին և դպրոցներին։

«Կյանքի դպրոցի» աշակերտները ներկայացրին, թե երբ և ինչպես է ստեղծվել իրենց դպրոցը։ Այն ստեղծվել է 8 տարի առաջ բիզնեսմեն Գլեբ Յունի կողմից։ Նա վերցրել է իր երեխաներին դպրոցից, որպեսզի սկսի իր սեփական դպրոցը։ Նրան աջակցել է ընկերը՝ Յան Պատլիսը։ Երեխաները պատմեցին նաև դպրոցի առանձնահատկությունների, տարատեսակ հնարավորությունների մասին։

«Այբ» ավագ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներն էլ ներկայացրին իրենց դպրոցը։ Նրանք պատրաստել էին հետաքրքիր տեսանյութ «Այբ» դպրոցում իրենց անցկացրած օրվա մասին։ «Կյանքի դպրոցի» աշակերտները ծանոթացան նաև «Այբ» դպրոցի 8 սկզբունքներին։

Դպրոցների ներկայացումից հետո երեխաները մի փոքր պատմեցին իրենց նախասիրությունների մասին, ինչպես նաև խոսեցին այս ծրագրի շրջանակում իրենց սպասելիքներից։

Երկրորդ և երրորդ փուլերին «Այբ»-ի աշակերտներին սպասում է խմբային աշխատանք ռուս աշակերտների հետ։ Ձևավորվելու են խառը խմբեր, և աշակերտներն աշխատելու են միմյանց մշակույթն ուսումնասիրելու և նորովի բացահայտելու ուղղությամբ։

Էլինա Մելքոնյան, 10-րդ դասարանս

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>