Սեպտեմբերի 2-ին «Այբ»-ում նշեցինք նոր ուսումնական տարվա սկիզբը։ Ուսումնական տարին մեկնարկեց դրոշի ավանդական արարողությամբ։ Առաջին դասարանցիներին ողջունեցին ավագները, տեր Զոհրաբն օրհնեց ներկաներին, իսկ «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը հաջողություն մաղթեց աշակերտներին և ուսուցիչներին նոր ուսումնական տարում։
«Այբ» դպրոցը 2019-2020 թթ․ ուսումնական տարին մեկնարկեց 472 աշակերտով, որոնցից 193-ը սովորում են ավագ դպրոցում։ Այս ուսումնական տարում «Այբ» ավագ դպրոցի աշակերտների 79%-ը ստացավ կրթաթոշակ (ուսման վարձի փոխհատուցում):
Աշակերտների 14%-ը (27 աշակերտ) ստացավ կրթաթոշակ ամբողջ ուսման վարձի չափով, 11%-ը (21 աշակերտ)՝ ուսման վարձի մինչև 96%-ի չափով, 33%-ը (63 աշակերտ)՝ ուսման վարձի մինչև 82%-ի չափով, 15%-ը (29 աշակերտ)՝ ուսման վարձի մինչև 35%-ի չափով։