«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ակումբները` Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթողներ

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» ակումբի աշակերտները ճանաչվեցին Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթողներ:

Մարտի 29-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ Հայկական համադպրոցական գիտության փառատոնը, որին «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» ակումբը մասնակցեց 3 նախագծով: Հաղթող նախագծերից է «Ծանր մետաղները ջրում» նախագիծը, որով էլ մեր աշակերտները կմասնակցեն սեպտեմբերի 16-20-ը Լատվիայում կայանալիք The European Union (EU) Contest for Young Scientists (EUCYS) 2025 միջազգային փառատոնին:

«Ծանր մետաղները ջրում» նախագիծը «Քիմիա» անվանակարգում զբաղեցրել է I կարգի մրցանակային տեղ:

«Քիմիա» անվանակարգում I կարգի մրցանակային տեղ է զբաղեցրել նաև «Կանաչ քիմիա» ակումբի «Ֆլեքստրակտ» նախագիծը, իսկ «TerraFix» նախագիծը նույն անվանակարգում զբաղեցրել է II կարգի մրցանակային տեղ:

Ակումբի ղեկավարներն են Լիլիթ Համբարձումյանը և Մարիաննա Աթայանը: Ինժեներական մասի խորհրդատուն է Ռուբեն Քերոբյանը:

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Սոցիալական գիտություններ» անվանակարգերում ներկայացվել է շուրջ 94 հետազոտական նախագիծ։

Tweets by AybSchool
>