2018-2019 ուսումնական տարին «Այբ» ավագ դպրոցը մեկնարկեց 192 աշակերտով։
Կրթաթոշակային ֆոնդի շնորհիվ բազմաթիվ երեխաներ, անկախ ընտանիքի ֆինանսական հնարավորություններից, կարող են ստանալ բարձրակարգ կրթություն, որը մրցունակ է միջազգային հարթակներում։
Մասնավորապես, այս ուսումնական տարում կրթաթոշակ է ստանում «Այբ» ավագ դպրոցի աշակերտների 75%-ը։
«Այբ» ավագ դպրոցի աշակերտների 22%-ը (43 աշակերտ) ստանում է կրթաթոշակ ամբողջ ուսման վարձի չափով, 9,5%-ը (19 աշակերտ)՝ ուսման վարձի մինչև 97%-ի չափով, իսկ 25%-ը (50 աշակերտ)՝ ուսման վարձի մինչև 83%-ի չափով։
«Այբ»-ը շնորհակալ է բոլոր այն բարերարներին և աջակիցներին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ այս երեխաների կրթության հասանելիությունը։ Մենք վստահ ենք, որ համատեղ ուժերով կարող ենք կերտել ավելի կիրթ և մրցունակ սերունդ, որի վրա հիմնված է մեր երկրի ապագան։