«Սատուրն»-ը հինգ այբեցիների նախաձեռնությամբ ստեղծված կրթական հասարակական կազմակերպություն է,որի նպատակն է ՀՀ-ում կրթության և կրթվածության մակարդակի բարձրացումը։
«Այբ»-ի շրջանավարտներ, համահիմնադիրներ Գայանեն և Էլենն այցելել էին մեզ՝ ներկայացնելու «ՍաTurn»-ի գործունեությունը, նպատակներն ու խնդիրները։ Ամենահետաքրքիր փաստն այն է,որ մեզանից յուրաքանչյուրը կարող է կամավորագրվել այս հետաքրքիր նախաձեռնությանը և դառնալ այդ կազմակերպության մի մասնիկը։ Նշանակություն չունի, թե սատուրնեցին որ մարզից է, որտեղ է սովորում, կարևորն այն է, որ պատրաստակամ լինի ստանձնելու պատասխանատվություն և սիրով աշխատելու կազմակերպության կազմում։
«ՍաTurn»-ը շատ հնարավորություններ է տալիս։ Նախևառաջ այն ինքնադրսևորման, ինքնարտահայտման շատ լավ միջոց է։ Բացի դրանից, «ՍաTurn»-ի շրջանակում նոր ծանոթություններն անխուսափելի են։ Դուք կարող եք ձեռք բերել նոր ընկերներ թե՛ Հայաստանում և թե՛ արտասահմանում։ Անպակաս են հետաքրքիր քննարկումները տարբեր թեմաների շուրջ։
Ես ինքս «ՍաTurn» ընտանիքի կամավորներից եմ, և մեզ միանալն ընդհանրապես բարդ չէ։ Ուղղակի պետք է ուշադիր լինել, հետևել նորություններին, որպեսզի չուշանաք ընդունելությունից։ Հայտը ներկայացնելուց հետո ձեզ հետ հարցազրույց կանցկացվի, որից հետո արդեն պարզ կլինի՝ ընդունվել եք, թե ոչ։ Ներքևում կնշեմ այն հարթակները, որտեղ կարող եք հետևել մեզ։ Լիահույս ենք, որ մեր ընտանիքը կհամալրվի նորանոր անդամներով։
Լիանա Պողոսյան, 11-րդ դասարան
Կիսվել