Սարգիս Սիմոնյանն «Այբ»-ի 11-րդ դասարանի աշակերտ է, որն անչափ հետաքրքրված է արվեստով։ Նա այն եզակի երիտասարդ նկարիչներից է, որոնց աշխատանքն ընտրվեց 2000 նկարներից՝ «Իմ Սարյանը» մանկապատանեկան մրցույթին մասնակցելու համար։ Սարգսի հետ զրուցել եմ արվեստի, նկարելու ընթացքի և մրցույթից ակնկալիքների մասին։
ԱՐՎԵՍՏԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
Արվեստին սահմանում փնտրելը կնշանակի, որ արվեստից բան չեմ հասկանում։ Այնուամենայնիվ, արվեստը կարող եմ համարել աշխարհահայացքն ու ճաշակը զարգացնելու լավ ուղի։ Արվեստով զբաղվելիս առնչվում ես մի շարք մշակույթների հետ, ինչն ուղղակիորեն զարգացնում է նորի ընկալման ուղղություններդ։ Կերպարվեստը, մասնավորապես գույների, տեխնիկաների, ոճերի հետ շփումը, դրանք ձուլելն ու նորը ստանալը ընդհանուր այլընտրանքային մտածողությունների խթան են, բազմազանության մեջ ճիշտ կողմնորոշվելու հմտություն են զարգացնում։
ՆԿԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑՔԸ
Նկարելու ժամանակ ունեցել եմ ամեն տեսակի, տարբեր հույզեր։ Շատ էի ուշադրություն դարձնում, որ ներկը չթափվի։
ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ
Մասնակցելուն ամենաշատը նպաստեց հետաքրքրությունս։ Ես սիրում եմ ինքս ինձ «փորձել» տարբեր իրավիճակներում։ «Իմ Սարյանը» լավ ու հարմար հնարավորություն էր։ Մեծ դերակատարում ունեցավ նաև նկարչության ուսուցչուհիս՝ ընկեր Մարին։
Էլլա Ավագյան, 11-րդ դասարան