Teen Art Awards-ում «Այբ» դպրոցի շրջանավարտ Սարգիս Սիմոնյանի գունանկարն արժանացել է ժյուրիի բարձր գնահատանքին և մրցույթի «Գեղանկարչություն» անվանակարգում զբաղեցրել առաջին տեղը։ Սարգիսի նկարը ամռանը կցուցադրվի մրցույթի ցուցասրահում՝ Սանկտ Պետերբուրգում, և կընդգրկվի Teen Arts Awards-ի կատալոգում։
Սարգիս Սիմոնյանը գունանկարն արել էր 12-րդ դասարանում սովորելու ընթացքում։ Մրցույթին մասնակցելու հայտ ուղարկել էր ուսուցչի՝ Մարի Ադամյանի խորհրդով։
Սարգիսը «Այբ» դպրոցի 2021 թվականի շրջանավարտ է։ Այժմ սովորում է Կատարում՝ Ջորջթաունի համալսարանում։
Կիսվել