Ռուսաց լեզվի ուսուցիչները մասնակցեցին միջբուհական միջազգային համագումարի

Վիրտուալ տարածքները փորձի և գիտելիքների փոխանակման հարթակ դարձան «Բարձրագույն դպրոց. գիտական ​​հետազոտություն» միջբուհական միջազգային համագումարի մասնակիցների համար։ Հեռավար ձևաչափով անցկացված միջոցառումը համախմբել էր գիտամանկավարժական հանրության ներկայացուցիչներ աշխարհի տարբեր ծայրերից՝ քննարկելու գիտության տարբեր ոլորտներում առկա խնդիրներն ու ձեռքբերումները։

«Այբ» դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչներ Անահիտ Հայրապետյանը և Արևիկ Հայրապետյանը ներկայացրին «Ռուսաց լեզվի դասերին դասուսուցման մեթոդի կիրառման էմպիրիկ արդյունքների վերլուծություն» վերնագրով զեկույց: «Այբ»-ի ուսուցիչների աշխատանքը արդիականությամբ գրավեց համագումարի մասնակիցների ուշադրությունը:

Իրենց զեկույցում ուսուցիչները ներկայացրին ռուսաց լեզվի ուսուցման ժամանակ դասուսուցման մեթոդի կիրառման ուսումնասիրության արդյունքները: Նրանք վերանայել են փորձերից ստացված էմպիրիկ տվյալները և առաջարկություններ արեցին դասարանում այս մեթոդի արդյունավետ կիրառման համար: Ներկայացված փորձը բարձր գնահատվեց ինչպես գործընկերների, այնպես էլ արտասահմանցի գիտնականների կողմից։

Մեր ուսուցիչների զեկույցն ընդգրկվեց համագումարի արդյունքում կազմված ժողովածուում։ Այս ժողովածուն ներառում է բարձրագույն գիտական ​​դպրոցների ինչպես ռուս, այնպես էլ արտասահմանյան ներկայացուցիչների զեկույցները, որոնք ներկայացնում են ընթացիկ միտումները, գիտության տարբեր ոլորտների նոր լուծումները և գիտական ​​զարգացումները կիրառելու պրակտիկան:

Այս հրատարակությունը ստացել է միջազգային կարգավիճակ DOI-ով` ընդգծելով դրա կարևորությունն ու գիտական ​​ներդրումը համաշխարհային կրթության մեջ: «Այբ»-ի ուսուցիչներն արժանացան նաև կրթության մեջ նրանց ներդրման համար դիպլոմների:

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>