«Այբ» դպրոցում հյուրընկալել էինք փորձի փոխանակման «Արշավ դեպի կրթության ապագա» ծրագրի մասնակից ռուսաստանյան առաջատար կրթական կազմակերպությունների ղեկավարներին, որոնց թվում էին փորձագետներ, կրթության վարչությունների վարիչներ և դպրոցների տնօրեններ, բուհերի և քոլեջների զարգացման բաժինների ղեկավարներ։
Հյուրերի համար շրջայց անցկացվեց, այնուհետև «Այբ» դպրոցի տնօրենների հետ քննարկվեցին կրթության կազմակերպմանն առնչվող արդիական հարցեր՝ առաջնորդության զարգացման փիլիսոփայությունը «Այբ»-ում, երեխաների կրթական հետագծերի առանձնահատկությունները, թիմի զարգացում և դպրոցի կառավարում, ազգային բակալավրիատի համակարգ՝ «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիր, դրամահավաք և կայունություն, դպրոցի ուսումնական տարածք։
Ուսումնական պրակտիկայի կազմակերպիչը Անաստասիա Տյուրինան է՝ Երևանում հաստատված «Digital Spring Agency» միջազգային կրթական ընկերության ղեկավարը։
Կիսվել