Հայկական ռոքը հետաքրքիր է և որակյալ, բայց այն ուսումնասիրել և լսում են քչերը: Հենց այս խնդրի լուծմանն է ուղղված «Այբ» ավագ դպրոցի նախագծային ուսումնառության «Ռոքեստր» ակումբի այս տարվա նախագիծը:
«Պատրաստված է Հայաստանում»՝ «Made in Armenia». այսպես է կոչվում նախագիծը, որի ընթացքում ակումբի անդամներն ուսումնասիրում են հայկական ռոք խմբերի պատմությունը, նրանց երգերի յուրահատկությունները և այլն: Նախագծի վերջում ծրագրվում է ունենալ կայք, որտեղ տեղ կգտնեն հայկական մի շարք երաժշտախմբերի պատմություններ, երգեր՝ դրանց ակորդներով և խոսքերով: Նախագիծն ավարտվելու է հայկական ռոք համերգով, որին հրավիրված կլինեն նաև ուսումնասիրված երաժշտախմբերը:
Աշխատանքի առաջին փուլում «Այբ» դպրոցի աշակերտների և շրջանավարտների «SaTurn» նախաձեռնության հետ գործակցությամբ կատարվել են ուսումնասիրություններ հայկական ռոք խմբերի վերաբերյալ։ Սկսվել են նաև կայքի ստեղծման աշխատանքները:
Այժմ սկսվել է երաժշտախմբերի հետ հարցազրույցների փուլը․ հանդիպումներ են տեղի ունեցել արդեն 2 խմբի հետ: Ակումբի անդամները մեծ հետաքրքրությամբ և ներգրավվածությամբ են կատարում ուսումնասիրություններ՝ իրականացնելով իրենց առաջադրանքները։
Ակումբի անդամները վստահեցնում են, որ արդյունքը հետաքրքիր և բացահայտումներով լի է լինելու բոլորի համար:
Մանե Օհանյան, 12-րդ դասարան
Կիսվել