«Այբ» դպրոցում նոր ուսումնական տարին մեկնարկում ենք կարևոր նախաձեռնությամբ․ այսուհետ դպրոցում կառանձնացվեն պլաստիկի թափոնները։ Ծրագիրն իրականացվում է ISSD (Innovative Solutions for Sustainable Development of Communities Armenia, հայ․՝ Նորարարական լուծումներ հասարակությունների կայուն զարգացման համար) կազմակերպության հետ համատեղ։
Աշակերտներին շատ է ոգևորել գաղափարը․ նրանք ակտիվ մասնակցում են միջոցառմանը՝ հատուկ արկղերի մեջ նետելով օգտագործված թղթերն ու պլաստիկե շշերը։
«Այբ»-ում նաև հատուկ տեղեկատվական հանդիպման նպատակով հյուրընկալեցինք ISSD Armenia-ի ներկայցուցիչներին, որոնք աշակերտներին պատմեցին նախագծի նպատակների մասին և ներկայացրին թափոնները չվերամշակելու և ռեսուրսներն անխնա վատնելու վտանգներն ու վատ հետևանքները, ինչպես նաև ծանոթացրին թափոնները տեսակավորելու առանձնահատկություններին։
Կարևոր հիշեցում աշակերտներին
Մեկանգամյա օգտագործման բաժակները, ափսեները, պատառաքաղներն ու դանակները դեռևս չեն վերամշակվում, և արկղերը նախատեսված չեն դրանց համար։ Արկղերի մեջ պետք է նետել միայն ամուր պլաստիկ։
Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությունն այս անչափ կարևոր նախաձեռնությանը։
Սերգեյ Բադալյան
12-րդ դասարան