Եթե դուք արդեն ունեք հեղինակային երգեր, որոնք կուզեիք ձայնագրել տանը, հարմար ու հանգիստ պայմաններում՝ առանց ձայնագրման ստուդիա գնալու և շատ գումարներ ծախսելու, կարծում եմ՝ այս հոդվածը կարող է օգտակար լինել ձեզ։
Քայլ 1: Առաջին հերթին, դուք պետք է ունենաք համակարգիչ, որը ամենակարևոր «բաղադրիչներից» է, եթե ոչ ամենակարևորը։ Համակարգչի բացակայության դեպքում՝ մենք հաստատ չենք կարողանա անցնել քայլ 2-րդին։
Քայլ 2։ Իհարկե, շատ կարևոր է ձայնագրման համար հատուկ ծրագիր (DAW) ունենալ համակարգչի մեջ։ Այդպիսի ծրագրերը շատ են, ես դրանց մեծ մասը հասցրել եմ ուսումնասիրել ու հիմա ձեզ խորհուրդ կտամ դրանցից երկուսը, որոնք ինքս էլ եմ օգտագործում։ Առաջինը FL Studio 20-ն է, որը կարող եք հեշտությամբ ներբեռնել համացանցից ու օգտագործել։ Ես ներքևում կդնեմ մի քանի տեսանյութի լինկ, որոնք հենց նայեք միանգամից շատ արագ պատկերացում եք կազմելու FL Studio 20-ի մասին ու կարողանալու եք առանց որևէ բարդության օգտագործել։ Իսկ երկրորդ ծրագիրը Audacity-ին է, որն ավելի պարզ է ու հասկանալի, քան FL Studio 20-ը ու կարող եք միանգամից հասկանալ, բայց ես ամեն դեպքում մի երկու տեսանյութ էլ կդնեմ Audacity-ից, որի մեջ 7 կարևոր պարամետրերի մասին է խոսվում՝ Noise Reduction, Normalize, Hard Limiter, Amplify, Echo, Equalization, Compression. Կան նաև շատ լավ ու արդյունավետ այլ ծրագրեր, որոնք կարող եք փնտրել և գտնել ձեզ ամենահարմարը։
Քայլ 3։ Հաջորդ կարևոր տեխնիկան բարձրախոսն է, որը հեշտությամբ կարող եք գտնել երաժշտական խանութներում։ Երբ նշածս ծրագրերը ներբեռնեք, ձեզ թվալու է, թե առանց բարձրախոս, ականջակալներով կարող եք ձայնագրել ձեր ձայնը։ Իհարկե, կարող եք այդպես ձայնագրել, բայց ձեր ստացածը անորակ է լինելու ու հաստատ ձեզ դուր չի գալու, այնպես որ բարձրախոսը նույնպես պարտադիր է։
Քայլ 4։ Եթե դուք արդեն ունեք իմ նշած կամ այլ ծրագրեր ձեր համակարգչի մեջ, նայել եք տեսանյութերը ու ծանոթ եք ծրագրերի օգտագործման ձևին, գնել եք բարձրախոս կամ տնից գտել եք ԼԱՎ բարձրախոս, ուրեմն ընտրեք ձեր տան ամենահարմար ու մաքսիմալ փակ սենյակը (ի դեպ՝ կարող է լինել լոգարանը)։
Քայլ 5։ Եթե արդեն հարմարվել եք ու տեղավորել անհրաժեշտ տեխնիկան ձեր սենյակում կամ տան ձեզ ավելի հարմար տարածքում, արդեն կարող եք սկսել ձայնագրել։
Երևի այսքանը։ Հուսամ օգտակար եղա։ Ահա, նաև խոստացված հղումները։
Գևորգ Մովսիսյան, 12-րդ դասարան
Կիսվել