Անտոն Մոլևն ու Մոսկվայի նախագահական լիցեյի տնօրինությունը՝ «Այբ» դպրոցում

Նոյեմբերի 20-ին «Այբ» դպրոցը հյուրընկալեց Մոսկվայի ժողտնտեսության և պետական ծառայության ազգային լիցեյի գիտական գծով տնօրեն Անտոն Մոլևին, լիցեյի տնօրեն Ժաննա Պոդկովիրկինային և փոխտնօրեն Բորիս Պիվովարին։

Նորաբաց լիցեյի ղեկավարությանը հետաքրքրում էին «Այբ» դպրոցի անցած ուղին և կուտակած փորձը։ «Այբ»-ի գործադիր տնօրեն Արամ Փախչանյանը հյուրերին մանրակրկիտ ներկայացրեց դպրոցը, նրա ստեղծման պատմությունն ու անցած ուղին։ Հատկապես մեծ հետաքրքրություն առաջացրին «Այբ»-ում ներդրված նախագծային ուսումնառությունը, գնահատման մեխանիզմները, դասավանդման մոտեցումները։

Լիցեյի ղեկավարներից Անտոն Մոլևը հետաքրքրված էր հետագա գործակցության հնարավորությամբ՝ հաշվի առնելով նաև, որ պրն Մոլևը զբաղեցնում է Մոսկվայի քաղաքային դումայի կրթության հարցերով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը ևս։

Տպավորված կարճ ժամանակում «Այբ»-ի կուտակած հարուստ փորձով՝ հյուրերը նաև հրավիրեցին դպրոցի տնօրինությանը փոխադարձ այցով հյուրընկալվելու Մոսկվայի նորաբաց լիցեյում՝ տեղում քննարկելու հետագա համագործակցության շրջանակները։

Tweets by AybSchool
>